 
                        Լավ է, որ Հունգարիան և Ռուսաստանը չունեն ընդհանուր սահման. Օրբան
 
                                    Լավ է, որ Հունգարիան և Ռուսաստանը չունեն ընդհանուր սահման, և որ մեր միջև է Ուկրաինան, սա ռազմավարական նշանակություն ունի Հունգարիայի համար, այս մասին ասել է վարչապետ Օրբանը։
«Հունգարիայի և Ռուսաստանի միջև կան երեք երկրներ, և մենք բացարձակապես չէինք ցանկանա լինել նրա հարևանը։ Անձամբ ես չեմ ուզում լինել գերմանացիների հարևանը, մենք նախկինում ունեցել ենք նման փորձ, և դա հանգեցրել է Հունգարիայի արևելյան սահմանին խնդիրների։ Պատմությունը ցույց է տալիս, որ լավ է, երբ մենք բաժանված ենք մեծ պետություններից, որոնք մեզ վրա ազդում են տարբեր աշխարհագրական առումներով։ Սա ստեղծում է արժեքավոր անվտանգություն»,-ասել է նա։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        