Նոր բանակցություններ՝ հին բանակցողներով. «168 Ժամ»

«Ադրբեջանում անցկացված ընտրությունների արդյունքները չափազանց կանխատեսելի էին: Պատահական չէր Ադրբեջանի Սահմանադրության վերաձևակերպումը Ալիևի նախագահության օրոք, նա ցանկանում էր նոր ժամկետում ավելի մեծ լիազորությունների տիրապետել, բայց բոլոր դիտորդներն արձանագրեցին, թե ինչպես Ադրբեջանի նախագահը հասավ նման արդյունքի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացված ընտրություններին և ԼՂ հակամարտության կարգավորման վրա դրանց հնարավոր ազդեցությանը:

Ռուս կովկասագետը նկատել է, որ կարևոր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղարաբաղի շուրջ այս ընտրություններից հետո, հատկապես, երբ Ադրբեջանում ամուր նախագահական համակարգ է, իսկ Հայաստանում` խորհրդարանական:

Տարասովի դիտարկմամբ՝ հնարավոր է՝ ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերին գրանցված կրակոցները նպատակ ունեն շեղել հասարակության ուշադրությունը ներքաղաքական հնարավոր զարգացումներից, թեև դրանք ժամանակ առ ժամանակ ակտիվանում են կամ պասիվանում, որոնք այլևս ոչ մեկի, ցավոք, չեն զարմացնում, քանի որ հակամարտությունը դեռ լուծված չէ:

Գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն էլ անհանգստացնող է որակել միջազգային դիտորդների ահազանգերը խախտումների մասին՝ նշելով, որ դիտորդները սովորաբար նման հայտարարություններով հանդես են գալիս ծայրահեղ դեպքերում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանում խախտումները լայնածավալ բնույթ են կրել:

Խոսելով ընտրությունների և ԼՂ հակամարտության վրա դրանց հնարավոր ազդեցության մասին` Ստյուարտն ասել է, որ ՀՀ-ում և Ադրբեջանում նույն ժամանակահատվածում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները թույլ են տալիս կողմերին վերսկսել բանակցությունները միևնույն ժամանակ, եթե Հայաստանում և Ադրբեջանում հետընտրական ֆորսմաժորներ տեղի չունենան: «Ինձ թվում է, որ բանակցություններն իրենց երկար սպասեցնել չեն տա»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս