Այսօր ԱԺ ճեպազրույցներին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը պատահաբար հրապարակել է նախկին առաջին տիկին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի կնոջ՝ Բարբարայի մահախոսականը:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը հեռացրել է չորս տեղակալների՝ Վալերի Ցոյին, Դմիտրի Կուդրյաշովին, Ելենա Ժիդկովային եւ Ալեքսեյ Կոժեւինին, որոնք ղեկավարում էին առողջապահությունը, բնակկոմունալ տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը, որը ժամանել է Դամասկոս, ապրիլի 16-ին կմեկնի Դումա՝ հետաքննելու ենթադրյալ քիմիական գրոհը քաղաքում:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ Վարդանանց փողոցով երթով հասան Խանջյան փողոց և նստեցին երթևեկելի հատվածում:
Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը:
«ՌուսԱլ»-ի բաժնետոմսերն ապրիլի 16-ին ավելի քան 20 տոկոսով եւ ապրիլի սկզբի համեմատությամբ 64 տոկոսով ընկել են՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սպասումների ֆոնին, որոնք կարող են հայտարարվել արդեն ապրիլի 16-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նալչիկում հրդեհ է բռնկել կենտրոնական շուկայում, որը, ճշտված տվյալներով՝ ընդգրկել է 3200 քառակուսի մետր տարածք:
Կյանքի 75-րդ տարում մահացել է Վիետնամական պատերազմի մասնակից եւ դերասան Լի Էրմեյը, որը հռչակվել է «Միամետաղ պատյան» ֆիլմում հրահանգիչ Հարթմանի դերով:
Ֆրանսիան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին համոզել է չհեռանալ Սիրիայից եւ ապրիլի 14-ին հրթիռահարվածներ հասցնել սոսկ այդ երկրի քիմիական օբյեկտներին:
Միլո Ջուկանովիչը, որը 1991 թվականից մի քանի անգամ զբաղեցրել է Չեռնոգորիայի վարչապետի, նախագահի պաշտոնները, ինչպես նաեւ գլխավորում է կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, վերստին կդառնա պետության ղեկավար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին իրազեկել է Սիրիային հարվածներ հասցնելու մասին եւ հայտարարել, որ գործել է Սահմանադրությանը համապատասխան եւ ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար:
Հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում հատուկ ջերմությամբ, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Վաշինգտոնում «Դիվանագետ» հանդեսի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում:
ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ հորդորել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Ուղիղ միացում՝ Ֆրանսիայի հրապարակից:
Դերասանուհին կարծում է, որ «այսպես հեղափոխություն չեն անում, սա նման է մի էսքկուրսիայի կամ միջոցառման»։
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում ներկայացրել է քաղաքացիական անհնազանդության քայլերը:
Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց երկիրը 2003 թվականից ղեկավարող Իլհամ Ալիևը: Հեյդար Ալիևի որդին հետագա 7 տարիների ընթացքում ևս կշարունակի ղեկավարել երկիրը:
Կյանքի 88-րդ տարում, Հռոմում մահացել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ Վիտորիո Տավիանին, ով իր եղբոր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները փակ են պահում Ֆրանսիայի հրապարակը և հարակից ճանապարհների խաչմերուկը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անհանգստություն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը խաղաղության հասնելու համար։ Այս մասին պոնտիֆիկոսը հայտարարել է ապրիլի 15-ին, կիրակնօրյա ավանդական քարոզի ավարտից հետո։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացրած՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ քննարկումները նախատեսվում է սկսել երկուշաբթի, ապրիլի 16-ին։
ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ, պնդելով, թե դրանք խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:
Գերմանիայից մոդել Մարտինա Բիգը, որը սպիտակամորթ շիկահեր է եղել եւ ներարկման կուրս է անցել մաշկի գույնը սեւի փոխելու համար, մեկնել է Քենիա եւ կնքվել սուախիլի ժողովրդի ավանդական անունով
Ֆրանսիայում ապրիլի 11-ին վաճառքի են հանվում երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի «Իշխանության դասերը» խորագրով հուշերը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ապրիլի 14-ին մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր թվիթերյան խոստումը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատժեցին Սիրիայի կառավարությանը՝ Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար, որը հարյուրավոր կյանքեր էր խլել։
Մարտի 28-ից 29-ը Միացյալ Թագավորությունից, Վրաստանից և Մոլդովայի Հանրապետությունից փորձագետների մի խումբ համախմբվել էր՝ կանանց արդարադատության հասանելիության վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման նոր դասընթացի մշակման նպատակով:
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով, 2018-ի առաջին եռամսյակում երկրի արտաքին առեւտրաշրջանառության աճ է արձանագրվել։