Սիրիայում հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ փաստերի հավաքման նոր մարմնի կազմի մեջ կմտնի շուրջ 60 փորձագետ, մինչ օրս դրա ներկայացուցիչներից ոչ մեկը հնարավորություն չի ստացել այցելելու Սիրիա:
Ազգային ժողովի շենքի դիմաց այս պահին բազմություն չկա: Կանգնած է միայն ոստիկանական զորքերի մեկ մեքենա, սակայն Ազգային ժողովի շրջակայքում կան ոստիկանական խմբեր: Նշենք, որ Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճի մուտքի առաջ տեղադրվել է մետաղորսիչ սարք:
Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են լույս ապրիլի 17-ի գիշերը դիմագրավել է երկու հրթիռահարվածները Հոմսի նահանգի Շայրաթի եւ Դամասկոսից 50 կմ հյուսիս գտնվող Դումեյրի օդանավակայաններին:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները, որոնք ժամանել են Սիրիա՝ այդ երկրի Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը հետաքննելու համար, հույս ունեն ենթադրյալ պատահարի վայր այցելել ապրիլի 18-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը՝ կառավարություն, ԱԺ, նաև՝ ՀՀԿ գրասենյակ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը առաջիկայում կվավերացնի պայմանագիր, ըստ որի Ղրղզստանը ևս միանում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային միությանը: Այս պայմանագրով վերանայվում են անդամ պետությունների կողմից հավաքագրված մաքսատուրքերի ընդհանուր գումարից ստացվելիք գումարի մասնաբաժինները:
«Նախօրոք մշակված բեմադրություն է։ Թե ում կողմից, հետաքննությունը կպարզի։ Երբ սահմանադրական բարեփոխումներ էին անցկացվում, նույն Նիկոլ Փաշինյանը բողոքի նման ցույցեր չէր անում»։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առավոտյան «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հանձնեց ոստիկանության՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պաշտոնական ծանուցումը, որը կազմված է «Հավաքների մասին» օրենքի դրույթներին համապատասխան:
Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից և Ֆրանսիայի հրապարակից:
Հայդարաբադ քաղաքից յոթնամյա ալպինիստ Սամանյու Փոթուրաջուն բարձրացել է Կիլիմանջարո լեռը, որն ամենաբարձրն է Աֆրիկայում:
DokuNaut նիկի ներքո ներկայացող գերմանացի բլոգերը յոթ տարի նկարահանել է սեւ կարապների, որոնք տեղի պարկում հարձակվում էին մարդկանց վրա:
Չինաստանի տարածաշրջաններից մեկում երիտասարդ չինացիները զանգվածաբար գերեզմաններ են գնում:
Մոսկվայի Շերեմետեւո օդանավականայում ուղեւորուհին ընկել է ուղեբեռի հանձնման ժապավենի վրա եւ հայտնվել տեխնիկական գոտում:
Նկատելի է նաև մեկ այլ փաստ, որ ընդդիմությունը սկսել է իր քայլերթը Գյումրիից, որտեղ, ինչպես գիտեք, տեղակայված է ռուսական ռազմաբազան: Կարծում եմ` դա պատահականություն չէ:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, երիտասարդության դեսպան է նշանակել Համագործակցությունում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները:
Ապրիլի 16-ը՝ լուսանկարներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակակետերին, որևէ հրթիռ չի խոցվել:
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը (ավելի քան 75 տոկոսը) կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը Ֆրանսիայի հրապարակում 168.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե արդյոք իրենք էլ են միացել շարժմանը, ասաց, որ իրենք այդ շարժման հիմքը դրել են մարտի 10-ին:
«Վաղը առավոտյան բլոկադա ենք անում Երևան քաղաքի բոլոր փողոցները՝ առանց բացառության։ Այսօր բավականին հաջողված իրականացվել էր մետրոյի գործողությունը, կոչ եմ անում՝ վաղը քառապատիկ անել այդ գործողությունը, որ ոստիկանական ուժերը չկարողանան տեղաշարժվել նաև մետրոյով և ստիպված լինեն իրենց ուժերը ցրել ողջ Հայաստանով մեկ»:
«Այսօր հաջողված օր էր, որովհետև մենք ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրինք և փակեցինք բոլոր նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպվում է ամեն ինչի հետ, որ հայ ժողովուրդը չի ուզում ազատություն։ Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ազատության ժողովուրդ է»:
Ուղիղ միացում Ֆրանսիայի հրապարակից:
«Պարոն Փաշինյան, մի՛ տարեք բախման». Վալերի Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի զրույցը:
«Նաիրի» բժշկական կենտրոնից Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը:
Ինչպես Բաղրամյան պողոտայում պայթեց առաջին ձայնային նռնակը:
Արտասահմանյան, հատկապես՝ ռուսական մամուլն ակտիվորեն հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն անձանվորությունն է, ով կարող է Հայաստանն արժանի կերպով ներկայացնել միջազգային հարթակում: Այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Ազգային ժողովն ապրիլի 17-ին բնականոն կաշխատի, պատգամավորները կաշխատեն մինչև օրակարգը սպառելը: Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործողություններին, և թե որքանով դրանք կարող են խոչընդոտել ապրիլի 17-ին խորհրդարանի աշխատանքը:
«Թալիբան» շարժումը ապրիլի 16-ին մերժումով է պատասխանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ այս տարվա հոկտեմբերին այս երկրում կայանալիք խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելու վերջերս արած կոչը:
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնից Նիկոլ Փաշինյանը վարադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը: