Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այդ պաշտոնում առաջին այցը Վրաստան շատ կարևոր էր միջպետական այցելությունների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգության որոշ հարցերից ելնելով, իշխանություններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին:
Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված թեկնածու Ելիզավետա Դանիելյանն այսօր խորհրդարանում հանդիպում էր խմբակցությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՀԿ-ի հետ կապ չունի, վճռաբեկ դատարանի դատավոր է։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Վարչապետի դիրքորոշման հետ համաձայն չեմ, նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «թյուրիմացություն»։ Երկրորդ՝ խոսքը ոչ միայն ԱԺ նախագահին էր վերաբերում, խոսքը վերաբերում էր ԱԺ խորհրդին»:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծիք է հայտնել, որ Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանրապետությունների անկախության ճանաչումը եւ նրանց միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն աշխարհի կողմից այդ հանրապետությունների ճանաչման գործընթացի միայն սկզբն է:
Դատախազությունը Լիեժում տեղի ունեցած հրաձգության հետաքննություն է սկսել հակաահաբեկչական հոդվածով:
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարց:
Տասնյակ պաղեստինցիներ մայիսի 29-ին սկսել են Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու՝ «Ազատության նավեր» կոչվող ակցիան:
Թբիլիսիի Գլդանի միկրոշրջանում մայիսի 29-ին «Լիբերտի բանկի» մասնաճյուղի հերթական կողոպուտն ավարտվել է հանցագործի ձերբակալմամբ:
Հարցին` կլինե՞ն կուսակցությունը այլ լքողներ, Է.Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և ինքը կանխատեսումներ չի ուզում անել. «Ես իմ ապագան պատկերացնում եմ ՀՀԿ-
Հալեպում ճանապարհները բաց են, ենթակառուցվածքները հիմնականում բարելավված են, կյանքը վերադարձել է բնականոն հուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ նախկինում պայմանների առումով լուրջ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը բավական բարելավվել է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարապետ Դավթյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ես, ելնելով մի շարք պատճառաբանություններից, մասնավորապես` իմ և ՀՀԿ խմբակցության քաղաքական գործընթացների վերաբերյալ մոտեցումների անհամատեղելիությունից, ելնելով նաև այն հանգամանքից, և իմ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչն եմ ես խորհրդարանում, «Հզոր հայրենիք» կուսակցությունը, հնարավոր է, որ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում որոշում կայացնի ինքնուրույն գնալու»:
Իսրայելական օդուժը գրոհել է Գազայի հատվածի կենտրոնական մասի վրա՝ ի պատասխան Իսրայելի հարավի բնակավայրերի ականանետային գնդակոծումների:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ է տեղի ունենալու, որտեղ, շրջանառվող լուրերի համաձայն, քննարկվելու է Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային Ժողով:
Երկու ոստիկան եւ մեկ անցորդ են մայիսի 29-ին սպանվել Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ, Ստամբուլից ընտրված գործարար պատգամավոր Մուստաֆա Աթաշը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իրենք անպայման պետք է ապահովեն Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը:
Գերմանիան կշարունակի Իրանին ընդառաջել տնտեսության եւ առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը պահպանում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել ՌԴ-ի կառավարության կողմից ԱՊՀ-ի երկրների մտավոր սեփականության շուկայի կազմավորման եւ զարգացման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին:
ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության փոխնախագահ Կիմ Յոն Չոլը մայիսի 29-ին ժամանել է Պեկին, որտեղից կուղեւորվի ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ղեկավարների հնարավոր գագաթնաժողովի նախապատրաստման բանակցություններին:
99 տարեկան հասակում մայիսի 28-ին մահացել է դանիացի գիտնական Ենս Քրիստիան Սքոուն, որը քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 1997 թվականին:
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Ինչքան գիտեմ` երկրում չի, բայց այդ եզրույթը` «փախած» չէի օգտագործի: Թե ի՞նչ նպատակով է գտնվում արտերկրում, չգիտեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը «փախել» է երկրից և գտնվում է Իսպանիայում:
Իսրայելի իշխանությունները չեն խոչընդոտի սիրիական զորքի տեղաբաշխմանը Իսրայելի հետ սահմանին:
Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։