Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի կենտրոնական մասին
Իսրայելական օդուժը գրոհել է Գազայի հատվածի կենտրոնական մասի վրա՝ ի պատասխան Իսրայելի հարավի բնակավայրերի ականանետային գնդակոծումների: Այդ մասին հայտնել է իսրայելական «Հաարեց» թերթը:
ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարությունում նշել են, որ խոսքը Իսրայելի պատասխան գործողության մասին է 2014 թվականից ի վեր Գազայի հատվածի կողմից խոշորագույն ականանետային գնդակոծմանը, որը տեղի է ունեցել մայիսի 29-ին ավելի վաղ: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաղեստինցիներին մեղադրել է իսրայելացիների վրա հարձակվելու մեջ:
«Թող աշխարհն իմանա. պաղեստինցի ահաբեկիչները Գազայի հատվածում շարունակում են գրոհել Իսրայելի վրա»,- գրել է Իսրայելի վարչապետը Twitter-ում: Բացի այդ, Նաթանյահուն հայտարարել է, որ իսրայելցի զինծառայողները պատրաստ են այսուհետեւ էլ խստորեն պատասխանել Գազայի հատվածի տարածքից Իսրայելի վրա կատարվող հարձակումներին:
Մայիսի 29-ի առավոտյան արմատականները Գազայի հատվածից առնվազն 27 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա: Ինչպես հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, դրանց մեծ մասը կալանվել է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից:
The Times of Israel թերթի տվյալներով՝ հրթիռակոծման հետեւանքով տուժածներ չկան: Գրոհի ենթարկված շրջանների բնակիչներին հանձնարարաված է գտնվել ռմբապաստարաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: