Բաժիններ՝

Գերմանիան կաջակցի Իրանին, քանի դեռ Թեհրանը կատարում է ԳՀՀԾ-ն

Գերմանիան կշարունակի Իրանին ընդառաջել տնտեսության եւ առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը պահպանում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ Գերմանիայի մայրաքաղաքում ելույթ ունենալով Global Solutions Summit-ում:

«Մենք Իրանի հույսերն արդարացնելու համար կշարունակենք ջանքեր գործադրել տնտեսության եւ առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պատրաստ է եւ կկարողանա ապացուցել, որ ինքը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,-ասել է Մաասը:

Նա հավելել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ոչ միայն «չտարածման ճարտարապետության կարեւոր բաղադրիչն է», այն «կենտրոնական դեր է խաղում Մերձավոր Արեւելքի ամբողջ տարածաշրջանի կայունության ապահովման գործում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031