
Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Այդ մասին ասված է Հարավային Օսիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Հարավային Օսիայի Հանրապետությունը եւ Սիրիայի Արաբական Հանրապետությունը «…» հայտարարում են ներկայիս կոմյունիկեի հրապարակման ամսաթվից փոխադարձ ճանաչման եւ երկու երկրների միջեւ դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»,- նշվում է փաստաթղթում:
Իր հերթին, Աբխզիայի նախագահի վարչակազմը հայտնել է, որ Սիրիան ճանաչել է հանրապետության անկախությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: