Մայրաքաղաքի տեղափոխումն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն. Իրանի նախագահ

Իրանի մայրաքաղաքի տեղափոխումն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն․ հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Այդ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի մայրաքաղաքը տեղափոխել Պարսից ծոց։ Երբ այդ հարցը դարձավ լրատվամիջոցներում քննարկման թեմա, ոմանք քննադատեցին այն, բայց այսօր, տեսնելով խնդիրները, մենք հասկանում ենք, որ այդ առաջարկը պարտավորություն է, այլ ոչ թե ընտրություն»,- շեշտել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները կանեն ամեն ինչ` թե՛ լիազորությունների, թե՛ աջակցության առումով, որպեսզի հող նախապատրաստեն նահանգներում ջանքերի և գործունեության համար։

Տեսանյութեր

Լրահոս