Ի՞նչ է նշանակում՝ «թյուրիմացություն». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

«Վարչապետի դիրքորոշման հետ համաձայն չեմ, նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «թյուրիմացություն»։ Երկրորդ՝ խոսքը ոչ միայն ԱԺ նախագահին էր վերաբերում, խոսքը վերաբերում էր ԱԺ խորհրդին։ Եվ ես կարծում եմ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, մայիսի 28 համապետական տոնին պետք է ԱԺ ղեկավարությունը բոլորը լինեին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմանը` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Սարդարապատ հրավիրելու վերաբերյալ:

Ըստ նրա՝ ԱԺ-ն ստացել է ընդամենը 13 հրավիրատոմս, ընդ որում՝ 9 հոգանոց «Ելք» խմբակցությունը ստացել է՝ 4, իսկ 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունը՝ 3 հրավիրատոմս. «Պարոն Փաշինյանը կամ կառավարության ներկայացուցիչները կարող են իրենց ընտանեկան միջոցառումներին չհրավիրել, դրա կարիքը չկա, բայց մայիսի 28-ը բոլորիս տոնն է և հույս ունենանք, որ ապագայում նման սխալներ չեն կրկնվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս