Բաժիններ՝

Թուրք պատգամավոր. «Մինչև Էրդողանին նախագահ չդարձնենք, մեր կանայք հարամ են մեզ»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ, Ստամբուլից ընտրված գործարար պատգամավոր Մուստաֆա Աթաշը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իրենք անպայման պետք է ապահովեն Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը:

Ռամազանի  տոների առիթով Թուրքիայի Բոլու նահանգի ղեկավարության կողմից կազմակերպված հյուրասիրության (իֆթար) ժամանակ Աթաշը մասնավորապես ասել է. «Մինչև Էրդողանին նախագահ չդարձնենք, մեզ համար քունը հարամ է, մեր երեխաներն ու ընտանիքը հարամ են մեզ, մեր կանայք հարամ են մեզ»:

Թուրք քաղաքական գործիչի պնդմամբ՝ հունիսի 24-ին սպասվող ընտրությունները Թուրքիայի համար ձևավորելու են եկող հարյուրամյակը:

«Վերջին շրջանում որոշ շրջանակներ չեն կարողանում մարսել մեր երկրի ռեկորդային տնտեսական աճը: Արտաքին թշնամիները մեզանից ավելի լավ գիտեն, թե հունիսի 24-ի ընտրություններից հետո նոր կառավարման համակարգով ինչպիսի երկիր ենք կառուցելու»,- նշել է Աթաշը:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031