Բաժիններ՝

Թբիլիսիում տարեսկզբից երրորդ անգամ փորձել են կողոպտել «Լիբերտի բանկի» մասնաճյուղը

Թբիլիսիի Գլդանի միկրոշրջանում մայիսի 29-ին «Լիբերտի բանկի» մասնաճյուղի հերթական կողոպուտն ավարտվել է հանցագործի ձերբակալմամբ: Ինչպես հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, դիմակավոր երիտասարդն՝ ատրճանակը ձեռքին, սպառնացող ճիչերով ներխուժել է բանկի մասնաճյուղ եւ գանձապահներից փող պահանջել:

Բանկի՝ փորձված աշխատակիցներն առկա կանխիկ դրամը նրա համար դանդաղորեն դրել են տոպրակի մեջ, բայց ըստ որում սեղմել ոստիկանության կանչի գաղտնի կոճակը: Բանկի մասնաճյուղի ելքի մոտ ոստիկաններն արդեն սպասում էին կողոպտիչին, նրան ձերբակալել են:

Ըստ որում լսվել է երկու կրակոց, բայց զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ ոչ ոք չի տուժել: Սա տարեսկզբից ի վեր բանկի այդ մասնաճյուղի կողոպտման արդեն երրորդ փորձն է: Մի դեպքում հանցագործին բռնել են, մյուս դեպքում նա փախել է՝ իր տանելով փողը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս