«Ես ամեն օր, երբ ինձ պետք է, զանգահարում եմ պարոն Հարությունյանին, հասանելի է». Դավիթ Անանյանը՝ Վարդան Հարությունյանի մասին

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Ինչքան գիտեմ` երկրում չի, բայց այդ եզրույթը` «փախած» չէի օգտագործի: Թե ի՞նչ նպատակով է գտնվում արտերկրում, չգիտեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը «փախել» է երկրից և գտնվում է Իսպանիայում:

Հարցին` արդյոք թաքնվելու հիմքեր կա՞ն, Դ.Անանյանը պատասխանեց, որ չգիտի. «Ես ՊԵԿ աշատակից եմ: Թե ՊԵԿ նախկին աշխատակիցները այստեղ են, այստեղ չեն, ինչու են այստեղ, այստեղ չեն, այդ հարցերը ինձ չպետք է տաք: Ես չգիտեմ: Ես, օրինակ, ամեն օր, երբ ինձ պետք է, զանգահարում եմ պարոն Հարությունյանին` որոշ հարցեր ճշգրտելու համար: Որովհետև այդ «hand over» պրոցեսը պետք է շարունակվի: Երբ զանգում եմ իրեն, հասանելի է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031