Բաժիններ՝

ՌԴ-ի կառավարությունը հավանություն տվեց ԱՊՀ-ի մտավոր սեփականության շուկայի համաձայնագրին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել ՌԴ-ի կառավարության կողմից ԱՊՀ-ի երկրների մտավոր սեփականության շուկայի կազմավորման եւ զարգացման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին: Այդ մասին հաղորդվում է նախարարների կաբինետի կայքում:

«Ռուսաստանի Դաշնության կառավարության ստորագրած կարգադրությամբ հավանություն է տրվել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների մտավոր սեփականության շուկայի կազմավորման եւ զարգացման համաձայնագրի նախագծին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դրանում նշված է, որ համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի 2018 թվականի մարտի 2-ի որոշմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031