ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումներին:
Այսօր Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվող ՀՀ 2017 թվականին պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց հնչեցրեց «Նորֆոլկ Քոնսալթինգի» վերաբերյալ ԱԱԾ վերջին բացահայտումների մասին։
ԱՄՆ-ը ներկայում ԿԺԴՀ-ի հետ ընթացող կոնսուլտացիաներում ձգտում է հասնել այն բանին, որ Փհենյանը համաձայնի մոտ ժամանակներս իր ունեցած մինչեւ 20 միջուկային մարտագլխիկների տեղափոխմանը Միացյալ Նահանգներ:
«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել: Ես կարծում եմ, այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Սարդարապատ հրավիրելու հետ կապված խնդրին:
Հնդկաստանում մայիսի 28-ին առնվազն 33 մարդ է զոհվել ամպրոպների հետեւանքով, որոնք ուղեկցվել են տեղատարափ անձրեւներով եւ սաստիկ քամիով:
2011-ից մինչեւ 2014 թվականը Թաիլանդի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Յինգլաք Չինավաթը, որը հեռակա հինգ տարվա բանտարկության է դատապարտված, տասնամյա այցագիր է ստացել Մեծ Բրիտանիայում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Սողոմոնյանը նշանակվել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պողոսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։
Վրաստանը բոլոր հիմքերն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ ակնկալում է, որ դաշինքի՝ ամռանը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կընդունվեն կոնկրետ որոշումներ:
Մի ժողովրդի համար, որի պատմությունը ձգվում է մի քանի հազարամյակ, Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակությունը շատ ավելի մեծ է, քան պարզապես նրա գոյության տարիները։ Չեմ կարծում, թե երկուսուկեսամյա այլ ժամանակահատված կա՝ բացի դրան նախորդած Ցեղասպանությունից, որին այդքան ուշադրություն են հատկացրել գիտնականները, հուշագիրներն ու հրապարակախոսներ
Կանադայում ոստիկանությունն ավելի քան 1,8 հազար մարդու է տարհանել Սթրեթֆորդ (Օնտարիոյի նահանգ) քաղաքի Festival թատրոնի շենքից, որտեղ մարդիկ հավաքվել էին տեղի ամենամյա թատերական փառատոնի բացմանը:
Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը (ՀԷԿ), որտեղ մայիսի 24-ի երեկոյան վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկրում էլեկտրաէներգիայի խիստ պակասություն է առաջացել, սովորական ռեժիմով աշխատանքը կվերսկսի, ենթադրաբար, մայիսի 30-ին:
Սպիտակ տունը որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը հետաձգել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպման շուրջը շարունակվող բանակցությունների ֆոնին:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հորդառատ անձրեւներ են սկսվել, երբ մերձարեւադարձային «Ալբերտո» անվանումը կրող փոթորիկը ազդարարեց 2018 թվականի ատլանտյան ծովամրրիկների սեզոնը։ Փոթորիկը տարածվել է մինչեւ Կուբա։
Արմատականները մայիսի 29-ի առավոտյան Գազայի հատվածից առնվազն 25 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք ՀՀ խորհրդարանում հանդիպել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Մի շարք արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների հրավիրյալների ցանկը կազմվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարզվում է՝ նախկին իշխանությունն արդեն կազմած է եղել ցուցակները, թե ովքեր պետք է ներկա լինեին Սարդարապատում, ովքեր՝ Հանրապետության հրապարակում։
««Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ այս օրերին զբաղված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակմամբ, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարզպետների պորտֆելաբաշխման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, կռվախնձորը շարունակում է մնալ Սյունիքի մարզը։ «Ծառուկան դաշինքը» պայքարում է այդ մարզը վերցնելու համար, «ՔՊ»-ն դիմադրում է, քանի որ այն մշտապես համարվել է իշխանական մարզ ու քվե բերող։
Ֆրանսիայում 22-ամյա Մամուդու Գասաման իսկական հերոս է հռչակվել այն բանից հետո, ինչ Փարիզում առանց անվտանգության որևէ միջոցի կիրառման շենքի դիմային հատվածից բարձրացել է չորս հարկ ու փրկել 4-րդ հարկի պատշգամբից կախված չորսամյա երեխային:
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է խոչընդոտել Եվրոպական Միությունում մեկանգամյա օգտագործման պլաստմասե արտադրատեսակները:
Կազմվել է արձակուրդի ընթացքում զբոսաշրջիկների մահվան ամենատարածված պատճառների վարկանիշը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին, նշել է:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ նորանշանակ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը մինչ այս զբաղեցնում էր սփյուռքի փոխնախարարի պաշտոնը, բավականին սուղ տեղեկություններ է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագրում: Նա չի նշել որևէ անշարժ կամ շարժական գույքի առկայության մասին:
Հայաստանում բոլոր դեպքերում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու են, այլ հարց է, որ պետությունը պետք է պատրաստ լինի դրան: