Բաժիններ՝

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ԿԺԴՀ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ԱՄՆ այցի մասին

ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության փոխնախագահ Կիմ Յոն Չոլը մայիսի 29-ին ժամանել է Պեկին, որտեղից կուղեւորվի ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ղեկավարների հնարավոր գագաթնաժողովի նախապատրաստման բանակցություններին: «Ռյոնհափ» հարավկորեական գործակալության աղբյուրների տվյալներով՝ նա Նյու Յորք թռիչքի տոմս է պատվիրել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիմ Յոն Չոլը ԱՄՆ կուղեւորվի ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ վերջերս կատարած այցերի: Ինչպես սպասվում է, պաշտոնյաները վերջնականապես կպայմանավորվեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման շուրջ: Պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես սպասվում է, կկայանա հունիսի 12-ին Սինգապորում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031