
Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր պատրաստակամության մասին. Պուտին

ԽՍՀՄ-ը, ապա Ռուսաստանը հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց պատրաստակամության մասին, սակայն երկու անգամ էլ դրանք անմիջապես մերժվել են. «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Մեր երկիրը, ձգտելով վերացնել դաշինքային դիմակայության հիմքերը և ստեղծել ընդհանուր անվտանգության տարածք, երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու իր պատրաստակամության մասին։ Առաջին անգամը 1954 թվականին էր, դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, իսկ երկրորդ անգամը՝ ԱՄՆ նախագահ (Բիլ Քլինթոն, խմբ., 1993-2001 թվականներին) Քլինթոնի Մոսկվա կատարած այցի ժամանակ (ես արդեն խոսել եմ այդ թեմայի շուրջ, խոսել եմ, երբ մենք քննարկել ենք դա»,- ասել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ Ռուսաստանը պատրաստ էր համագործակցել իր արևմտյան գործընկերների հետ, բայց պարզվեց՝ նրանք պատրաստ չեն հրաժարվելու կարծրատիպերից։
«Մենք պատրաստ էինք համատեղ աշխատել, ոչ գծային քայլեր ձեռնարկել անվտանգության և համաշխարհային կայունության ոլորտում, բայց պարզվեց՝ մեր արևմտյան գործընկերները պատրաստ չէին ազատվել աշխարհաքաղաքական և պատմական կարծրատիպերի գերությունից»,- ընդգծել է Պուտինը։