
Ի՞նչ է կատարվում «Հանրապետական» մարզադաշտում. իրավիճակը լարված է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է . «Ինչպես հայտնի է՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել է Խորվաթիայի գործող չեմպիոն «Ռիեկային»։
Խորվաթիայից մեծ թվով երկրպագուներ են ժամանել Երևան՝ աջակցելու «Ռիեկային»։ Նրանք քիչ առաջ իրենց հատկացված տրիբունայից պոկեցին նստետեղերից մեկի մի հատված ու նետեցին խաղադաշտի կողմ: Նրանք նաև գունավոր ծխեր են շպրտում հայ երկրպագուների կողմ»: