«Քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չէ, երբ մարդիկ գալիս են, գնում են». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Արթուր Գևորգյանի` ՀՀԿ-ից և խմբակցությունից դուրս գալու, բայց պատգամավորական մանդատը պահպանելու մասին հայտարարությունը, ասաց:

«Քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չէ, երբ մարդիկ գալիս են, մարդիկ գնում են»:

Խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Այս առնչությամբ Է.Շարմազանովն ասաց, որ նման քաղաքական որոշմամբ հանդես է եկել նաև խմբակցությունը:

Հարցին` կլինե՞ն կուսակցությունը այլ լքողներ, Է.Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և ինքը կանխատեսումներ չի ուզում անել. «Ես իմ ապագան պատկերացնում եմ ՀՀԿ-ում, շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին, իմ հայրենիքին` ՀՀԿ կազմում»:

Նա նշեց, որ այս պահին վտանգ չի տեսնում, որ ՀՀԿ-ն կդառնա փոքրամասնություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031