Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը տեղի է տվել վարորդների պահանջներին ու որոշում կայացրել իջեցնել երկրում դիզելային վառելիքի գինը, որոնք բողոքի ակցիաներ էին կազմակերպում վառելիքի թանկացման դեմ՝ կաթվածահար անելով երթևեկությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Աստանայում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստի շրջանակներում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպումից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:
Քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վերջապես գաղտնազերծվեց, թե գազի ինչ գին է Իրանն առաջարկում Հայաստանին։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, թե որքան արժե իրանական գազը Հայաստանի սահմանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Արա Բաբլոյանը Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումներին հրավիրված է եղել որպես Ազգային ժողովի նախագահ և խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ:
Հայոց ցեղասպանության ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէ Իսրայելի խորհրդարանի օրակարգում:
«Սա այն ցավոտ խնդիրներից է, որը տարիներ ի վեր չենք կարողանում լուծել: Ինչպես հիշում եք, մենք միշտ ասել ենք, որ, եթե ուզում ենք՝ մեր երկրում կարգի բերվի տնտեսությունում փաստաթղթավորումը, պետք է սկսենք մաքսային դարպասներից»։
1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնտեսագետ Կարլո Կոտարելիին կառավարություն ձևավորելու համար, քանի որ երկիրը կանգնած է քաղաքական ցնցումների առաջ:
ԱՄՆ-ում մահացել է նախկին տիեզերագնաց Ալան Բինը, ով դարձել է Լուսնի վրա ոտք դրած չորրորդ մարդը:
Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության վարչապետի, Արցախ Նախագահի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
«Մենք հին կապերով ենք կապված, դրանք զարգացել են, բայց մեր կարծիքով՝ դրանք անբավարար են քաղաքական երկխոսության համեմատ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված՝ «Հաղթանակի դարը» խորագիրը կրող տոնակատարությանը:
ՄԱԿ-ի անդամները դժգոհել են, որ Սիրիան դառնում է Ժնևում Զինաթափման կոնֆերանսի նախագահողը:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 28-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ 58 հոգանոց «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 մարդ՝ անվանական նշված, թե ով, ընդ որում՝ Արա Բաբլոյանը հրավիրվել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, ինչը արարողակարգի և էթիկայի խախտում է:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա չէր Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ ԼՂ հարցի լուծման ուղղությամբ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- այս մասին այսօր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ նախագահ Մուն Ջե-Ինը հնարավոր է մասնակցի Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը: Այս մասին նա հայտարարեց Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:
Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս սկզբունքներով է շարժվելու առաջ:
Հայ ժողովրդի հաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրա հույսը դնելու և հաղթանակին հավատալու մեջ է: Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լեհաստանը կողմ է Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:
«Ապրիլյան պատերազմում եղած մանր-մունր թերությունների մասին մենք չպետք է խոսենք։ Ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել մեր հրամանատարների և զինվորների սխրագործությունների արդյունքում»։