Ճապոնիան ՉԺՀ-ին տեխնիկական օգնություն է առաջարկել հասարակական զուգարանների խնդիրը լուծելու հարցում, որը չինական իշխանությունները հայտարարել են անհետաձգելի:
Գերմանիան Եվրամիության առաջատարն է աղբի վերամշակման ցուցանիշով:
Հանրահայտ Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ամերիկյան ընկերության ղեկավար Մարգո Գեորգիադիսը թողնում է իր պաշտոնը կորպորացիայում մեկ տարվա աշխատանքից հետո:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ապրիլի 19-ին ուղղումներ է կատարել իր կանոնակարգում՝ թույլատրելով վերին պալատի անդամներին՝ նորածին երեխաներին իրենց հետ բերել նիստերին:
Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել Դավիթ Սանասարյանին, տեղեկացնում է «Իմ քայլը» նախաձեռնությունը։
Քարվերի օկրուգի ոստիկանությունը (Մինեսոտայի նահանգ) հրապարակել է փաստաթղթեր, որոնք կապված են ամերիկացի երգիչ Փրինսի մահվան հետաքննության հետ:
Այսօր ժամը 14:15-ի դրությամբ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող, քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 1-ին և 2-րդ մասերով և 225․1-րդ հոդվածի (Oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։
Վաղն առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Այսօր Հանրապետության հրապարակում 168.am-ը հանդիպել և զրուցել է կինոգետ, հայագետ, «Իմ քայլը» նախաձեռնության ակտիվ մասնակից Արծվի Բախչինյանի հետ: Մեզ հետ զրույցում Արծվին նշում է՝ իր համար երկար սպասված պահ է եկել.
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել իրավապահների իրավաչափ գործողությունները որպես իրավախախտման կոպիտ դրսևորումներ ներկայացնելու միջոցով հանրային կարծիք ձևավորելու փորձերի վերաբերյալ:
Ադրբեջանում կատարվող արտաքին ներդրումները 2018 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 31 տոկոսով կամ 361 մլն դոլարով:
Հայաստանի մշակույթի գործիչներն, անդրադառնալով երկրում տեղի ունեցող իրադարձություններին, իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կոչ անելով գնալ խոհեմ երկխոսության մտահոգիչ խնդիրները քննարկելու համար:
Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն սկսել է Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդաչուների կազմի փրկարարական հանդերձանքի նորացումը, մասնավորապես, զինվորական օդաչուներն ստացել են «գոյատեւման բաճկոնակներ»:
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց ոստիկանների կողմից ցուցարարների ավտոմեքենաները ջարդելու մասին:
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է այսօր ինքը Հանրապետության հրապարակում խոսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Aysor.am-ի տեղեկություններով, Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի թվիթերյան էջում արված գրառման մեջ ասվում է․
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության կոչերին:
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, երկրում տեղի ունեցող իրողությունների մասին «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիխանյանի հետ.
«Այս օրհասական պահին նորից հայ ժողովուրդը դուրս է եկել հրապարակ, որպեսզի ապացուցի՝ այս 30 տարիներին ձևավորված ամեն ինչի հիմնադիրն ինքն է, գերագույն հրամանատարը նույնպես ինքն է, և ինքն է որոշելու՝ ում ձայն պետք է տա, որպեսզի առաջնորդի իրեն»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Ստեղծվել է մի իրավիճակ, այդ թվում՝ նաև երկխոսությունների գնալու կոչերի ֆոնին, որտեղ անհրաժեշտ է հեղինակություն վայելող անհատների ներկայություն:
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ:
Արտախորհրդարանական ընդդիմադիր զանգվածին հայտնաբար հաջողվել է իրավիճակ ստեղծել: Նոր Սահմանադրությունն ու նոր ընտրակարգը նոր գործառույթներ եւ նոր հավելյալ իրավական ազդեցիկություն ապահովելու նախադրյալներ էին հուշում խորհրդարանական ընդդիմությանը, որը զուտ թվաբանական առումով այս փուլում չկայացավ։
Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասնակիցներին։
Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններն ալեկոծել են Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հայաստանի հրապարակներում ու փողոցներում մեր քույրերն ու եղբայրներն են՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների համար իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները և նրանց անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ոստիկանները։ Ցավոք, իրավիճակը գերլարված է և կարող է բռնկվել ցանկացած պահի։
«Ստատուսներով հարց չի լուծվում, ստատուսներով մի խոսեք ժողովրդի հետ, հարգելի երգիչներ, դերասաններ։ Եկեք՝ կանգնեք ժողովրդի կողքին, էս մարդիկ ամբողջ օրը սոված-ծարավ այստեղ են»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը։
«Շատ ծանր վիճակ է հիմա, լարված իրավիճակ է երկրում, և այն քաոսային արագությամբ զարգանում է»,- 1in.am-ի հետ զրույցում այսօր ասել է «Ելք» խմբակցության «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հայ ազգային կոնգրեսը Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։