Բաժիններ՝

Դատախազությունը Լիեժում տեղի ունեցած հրաձգությունը որակել է ահաբեկչություն

Դատախազությունը Լիեժում տեղի ունեցած հրաձգության հետաքննություն է սկսել հակաահաբեկչական հոդվածով: Այդ մասին մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է բելգիական այդ քաղաքի ղեկավար Վիլլի Դեմեյերը: «Դատախազությունն այդ գործի հետաքննություն է սկսել՝ այդ դիտարկելով որպես ահաբեկչություն»,- ասել է նա:

Լիեժի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է երկու ոստիկան, եւս երկուսը վերքեր են ստացել, բացի այդ զոհվել է կողքով անցնող մեքենայի ուղեւորը:

Բելգիայում հակաահաբեկչական պատրաստության մակարդակը պահպանվել է չորսբալանոց սանդղակի երկրորդ նշագծին: Լիեժ են ժամանել թագավորության վարչապետ Շառլ Միշելը, արդարադատության նախարար Կոեն Հենսը, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Յան Յամբոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031