
Պաղեստինցի ակտիվիստները Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու ակցիա են սկսել. Maan

Տասնյակ պաղեստինցիներ մայիսի 29-ին սկսել են Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու՝ «Ազատության նավեր» կոչվող ակցիան: Ինչպես հայտնել է Maan գործակալությունը, մի քանի նավակներ հեռացել են ծովային միջատարածքի ափից՝ «արտաքին աշխարհ» ճեղքել-դուրս գալու նպատակով:
Նավակներում կան հիվանդներ եւ սահմանի մոտ ընդհարումների ընթացքում վիրավորված բնակիչներ, ինչպես նաեւ ուսանողներ, որոնք սովորում են արտասահմանում: Ամենամեծ նավում գտնվում է շուրջ 20 մարդ:
Այն ուղեկցում են տասնյակ ավելի փոքր նավակներ: Ակցիան կազմակերպվել Է Գազայում տակավին մարտի վերջին սկսված «Վերադարձման երթի» շրջանակներում: Ինչպես հայտարարում են դրա կազմակերպիչները, այն կոչված է աշխարհին ուղերձ հղել «միջատարածքի երկու միլիոն բնակիչների մեկուսացմանը եւ նրանց նկատմամբ անարդարությանը վերջ դնելու»՝ պաղեստինցիների ձգտման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: