Բաժիններ՝

Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանի անտառային հրդեհների զոհերի հիշատակին

Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանում անառային հրդեհների ժամանակ տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Եվրախորհրդարանում Եվրոպայի ինստիտուտների նստավայրերի առջեւ խոնրահել են դրոշները, հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

«Հունիսի 25-ի օրվա ընթացքում Եվրահանձնաժողովում բոլոր աշխատանքային նիստերը կսկսվեն լռության րոպեով Հունաստանի անտառային հրդեհների զոհերի կապարցությամբ»,- ՏԱՍՍ-ին հաողորդել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունում: Համանման որոշում է ընդունել Եվրախորհրդարանը:

Ինչպես հաղորդել է Նորությունների աթենա-մակեդոնյան գործակալությունը, Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 79-ի, եւս 187 մարդ, այդ թվում 23 երեխա, տուժել է:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստավել, վերջին օրերին ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 38-40 աստիճան: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից բռնկել են հրդեհների մի քանի օջախներ, նաեւ խոշոր անտառային հրդեհներ են գրանցվել Հունաստանի այլ շրջաններում. երեք օջախ Պելեպոնես թերակղզու Կորինթոսի մարզում եւ Կրետե կղզու Խանյա քաղաքի մերձակայքում, բայց այնտեղ դրանք վտանգ չեն ներկայացնում բնակավայրերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031