«Իմ կարծիքով՝ երկրորդ նախագահը կապ չունի Մարտի 1-ի հետ». Ալիկ Սարգսյան

«Ի պատիվ մեր ազգի՝ կարծում եմ՝ Մարտի 1-ը պետք է բացահայտվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Նա ասաց, որ երբ այդ գործը բացահայտվի, հանրությունը կտեսնի, թե ովքեր են դրա ուղղակի և անուղղակի կազմակերպիչները. «Մարտի 1-ին ես եղել եմ մարզպետ, ընդհանրապես չեմ մասնակցել այդ իրադարձություններին, ես երբ արդեն ոստիկանապետ էի, ինձ մոտ ընդհանրապես նման գործ չի եղել, ես դրանով չեմ զբաղվել»։

Հիշեցնենք, որ վաղը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Ա. Սարգսյանի կարծիքով՝ Ռ. Քոչարյանը կապ չունի Մարտի 1-ի հետ. «Չէի ցանկանա խոսել այդ մասին, բայց իմ կարծիքով՝  երկրորդ նախագահը կապ չունի դրա հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031