Բաժիններ՝

Էրդողանը մորաքրոջ որդուն փոխնախարար է նշանակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նշանակումը դարձել է աշխույժ քննարկումների պատճառ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, Էրդողանը ստորագրել է որոշում մորաքրոջ որդուն՝ Իբրահիմ Էրին կրթության փոխնախարար նշանակելու մասին:

Սոցցանցերում այս նշանակման առնչությամբ քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել: Մի շարք օգտատերեր, մասնավորապես, դժգոհել են, որ Էրդողանն իր ընտանիքի բոլոր անդամներին պաշտոններում է նշանակում: «Վերադառնում ենք սուլթանության ժամանակաշրջան: Այս ամենը միայն սկիզբն է»,- գրել է Նեշե Էվին Թերզիօղլու անունով օգտատերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031