Ելիսեյան պալատի աշխատակից Ալեքսանդր Բենալյայի կալանքի ժամկետը երկարացվել է:
Հայկական լրատվամիջոցները հուլիսի 21-ին տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսին պատրաստվում է այցելել Հայաստան:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կազմում գտնվող Օրդուբադ քաղաքից և մոտակա գյուղերից, որոնք արված են հայկական դիրքերից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետեւություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով»:
«Շատ կարևոր է, որ մենք պահպանենք աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասին։
Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը՝ Երևանից մինչև Վաշինգտոն, Փարիզից մինչև Տոկիո: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսների հիստերիային պետք է շատ կոնկրետ ձևով պատասխանել։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն մեզ ասում են, որ Ռուսաստանը ունի շահեր ու Հայաստանին ու Ադրբեջանին զենք տալով բալանսավորում են ռազմաքաղաքական իրավիճակը, իսկ Բելառուսն էլ ասում է զենք ծախելով փող է աշխատում, ունի իր շահը»։
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին լրագրող, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) պատգամավոր Էնիս Բերբերօղլուն, ով Ազգային հետախուզական ծառայությանը պատկանող բեռնատարների մասին հրապարակման գործով 25 տարվա ազատազրկման է դատապարտված, հայտարարել է հացադուլ սկսելու մասին:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է երկու հատկանշական հայտարարություն՝ ուղղված Եվրամիությանն ու Ռուսաստանին, իհարկե՝ տարբեր թեմաներով և առիթներով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է Պաշտպանության նախարարության արտաբյուջեն:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը նախորդ տարի միայն իր՝ վարձակալությամբ տրված տարածքների համար 19 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:
Ինչպես հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը:
«Ես եմ այդ բազան ստեղծել, այն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությունը, սա շատ լուրջ ու կարևոր է, նման սխալներ չի կարելի թույլ տալ»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից շուրջ երկու շաբաթ անց քաղաքական ուժերը պատրաստվում են ավագանու արտահերթ ընտրություններին, բայց քաղաքապետի թեկնածու դեռ չունեն:
Սույն թվականի հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան:
Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։
«Բնական է, որ մի քանի անգամ հանդիպումներ են եղել, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, ինտեգրացիոն նույն կառույցների անդամ, հետևաբար՝ միմյանց հանդիպելու առիթները ևս շատ են»:
«Մենք չենք գործում միայն այն սկզբունքով, որ փող տրամադրենք միայն նրա համար, որ հեղափոխություն է տեղի ունեցել: Իմ այցի նպատակն է, որ մենք նաև հասկանանք կառավարության կարիքները ու ճշգրտումներ կատարենք մեր աջակցության մեջ»:
«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը երեկ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ կոշտ գնահատականներ էր հնչեցրել։
«Իհարկե, բացի հումորից, ես դրանում տեսնում եմ նաև որոշակի քաղաքական բովանդակություն՝ այդ զանգերի միջոցով խոսակցության հեղինակները փորձում են ճշտել, թե ինչքանով է Եվրամիությունն աջակցել հեղափոխությանը Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս պրանկերներին, որոնք արդեն մի քանի անգամ զանգահարել են եվրոպական երկրների, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների և խոսել Նիկոլ Փաշինյանի […]
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգարետա Քիներ-Նելենը, փոխնախագահ Միշել Ջորջ Լինքը և զեկուցող Կիրիակոս Հաջիյանին կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ազատազրկված պատգամավորներին:
«Ես չլսեցի, թե Ռուսաստանը՝ իր ներկայացուցիչներով, ինչպես են պատկերացնում՝ իրենք ինչ բացթողումներ են արել, կամ ինչպես են տեսնում այն լուծումները, որ այդ բացերն այլևս չկրկնվեն»,- այսօր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ թեմայով ֆորումի ժամանակ դիմելով ռուս գործընկերներին՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
«ՌԴ ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է, սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Փաշինյանը մի կողմից՝ պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում»:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Գերմանիայի համար, Բեռլինը կշարունակի պահպանել դրանք:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
«Հայաստանը սկսում է այնպիսի քաղաքական գիծ որդեգրել, որը կարող է հետագայում մեզ ապահովել տարածաշրջանում մեր ուրույն տեղը։ Այն բառակազմը, լեզուն, որ օգտագործվեց բրյուսելյան հանդիպումների ժամանակ, արտահայտում է մեր ինքնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։