
Մադուրոն հանդես է գալիս ռազմական բնագավառում Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման օգտին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել ռազմական բնագավառում բարեկամական երկրների հետ համագործակցության ընդլայնման օգտին, որոնց թվում նշել է Ռուսաստանը, Չինաստանը, Թուքիան եւ Իրանը:
Հուլիսի 24-ին համապատասխան հայտարարությունը նա արել է Պուերտո Կաբելիո նավահանգստում (Կարաբոբոյի հյուսիսային նահանգ)՝ ելույթ ունենալով ազգային հերոս Սիմոն Բոլիվարի ծննդյան 235-րդ եւ երկրի ռազմածովային ուժերի 195-րդ տարեդարձի առթիվ կայացած զորհանդեսում, հաղորդել է Ultimas Noticias պորտալը:
«Մենք կվերսկսենք համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, բարեկամական երկրների՝ Թուրքիայի եւ Իրանի հետ, որպեսզի ամրապնդենք Վենեսուելայի ծովային եւ ստորջրյա պաշտպանությունը, հրթիռային համալիր պաշտպանությունը»,- հայտարարել է Մադուրոն: «Ամբողջ համակարգը, որը մենք սարքաբերում եւ տեղակայում ենք, (նպատակամիտված Է այն բանին), որպեսզի մեր ծովային սահմանները երբեք չխախտվեն որեւիցե արտասահմանյան ուժի կողմից»,- ընդգծել է նախագահը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: