Յոհաննեսբուրգում բացվեց BRICS-ի տասներորդ գագաթնաժողովը
Յոհաննեսբուրգում հուլիսի 25-ին բացվել Է BRICS-ի պետությունների ղեկավարների տասներորդ գագաթնաժողովը: Եռօրյա միջոցառումը, որին կմասնակցեն Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարները, սկսվել է գործարար-համաժողովով։
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Հարավաֆրիկյան Հանրապետության առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ռոբ Դեյվիսը:
«Գործարար-համաժողովը հարթակ է (Աֆրիկայի) մայր ցամաքի տնտեսական արժանիքների ցուցադրման համար, առանձնապես առաջավոր արդյունաբերության, Էներգետիկայի, տեխնոլոգիայի, տրանսպորտի, ավիացիայի, տեղեկատվության եւ հաղորդակցուղիների, ֆինանսական ծառայությունների բնագավառում, ինչպես նաեւ BRICS-ի երկրներից ուղղակի ներդրումների ներգրավման համար»,- ընդգծել է նա: Նախարարը նաեւ նշել է պոտենցիալ նեդրողների համար Աֆրիկայի շուկաների գրավչությունն Աֆրիկայի ազատ առեւտրի մայցամաքային գոտու ստեղծման լույսով:
Համապատասխան փաստաթղթի տակ արդեն ստորագրություններն են դրել Աֆրիկյան միության 55 անդամ պետություններից 49-ը: Գործարար համաժողովին մասնակցում են BRICS-ի երկրների կառավարությունների, գործարար շրջանների եւ փորձագիտական հանրակցության ներկայացուցիչներ:
Գագաթնաժողովը հուլիսի 26-ին կշարունակվի BRICS-ի պետությունների ղեկավարների հանդիպմամբ, իսկ հուլիսի 27-ին դրա աշխատանքին կմիանան Արգենտինայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ճամայկայի եւ Աֆրիկայի մի շարք պետությունների՝ ՝Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության կողմից հրավիրված ղեկավարները: Գագաթնաժողովի նախնական միջոցառումներն սկսվել են հուլիսի 23-ին: Դրանց թվում անցկացվել է BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների առաջին հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: