Ստեփանավանի քաղաքապետի ունեցվածքը. նրան 30 հազար դոլար են նվիրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանին նախորդ տարի 30 հազար ամերիկյան դոլար գումար են նվիրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Հայտարարագրում մասնավորապես գրված է, որ նա այդ գումարը ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով:

Սրանից բացի ունեցել է 3 միլիոն 949 հազար դրամի եկամուտ, որից 3 միլիոն 811 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 138 հազար դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճար: Դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 9 միլիոն 850 հազար եւ 85 հազար ԱՄՆ դոլար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս