«Խաբված եմ եղել». Ալիկ Սարգսյանը մանդատը վայր կդնի ու էլ չի զբաղվի քաղաքականությամբ

ՀՀԿ-ում բազմաթիվ նորմալ մարդիկ կան, որոնք պետությանը դեռ պետք են։ Այս կարծիքին է ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին  ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ էլ քաղաքականությամբ չի զբաղվելու։

«Ես հիմա քաղաքականությամբ չեմ զբաղվում, պատրաստվում եմ ընդհանրապես չզբաղվել։ Ես բավարարված եմ այս ամենից, ինչ տեսա, հիասթափված եմ վերջնականորեն, ու որևէ կուսակցության ջրաղացին ջուր լցնել չեմ պատրաստվում։ Այն, որ ԱԺ-ից թողնելու եմ դուրս գամ, դա միանշանակ է, չեմ մնալու, ինձ էդ մանդատը պետք չէ, ես չեմ պատրաստվում նոր իշխանությունների հետ ինչ-որ պատմություն ստեղծել զուտ այն պատճառով, որ նոր իշխանություններ են, ժողովուրդը ոգևորված է, ու պետք է օգնենք, որ նոր իշխանությունները կայանան»,- նշեց Ա. Սարգսյանը։

Նա նշեց, որ կան անվտանգության խնդիրներ, ու բոլորը գիշեր-ցերեկ պետք է կանգնեն նոր իշխանության կողքին։ Նա հայտարարեց, որ ինքը ևս երկար ժամանակ խաբված է եղել, բայց չմանրամասնեց՝ ինչ նկատի ունի. «Խաբված եմ եղել, որ հավատացել եմ մեր կուսակցության կուրսին, որ մեր կուսակցությունը զբաղված է էն բանով, որ երկիրը ծաղկի, բայց հիմա այն փաստերը, որ ներկայացնում են մի քանիսի մասին, արդյո՞ք  սա խաբվածություն չէ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս