Թրամփը ԵՄ-ին առաջարկել է ԱՄՆ-ի հետ միաժամանակ հրաժարվել մաքսերից, առևտրական արգելքներից և լրահատկացումներից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 24-ին Եվրամիության իշխանություններին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից: Նախագահը համապատասխան գրությունն արել է Twitter-ում:
«Եվրամիության ներկայացուցիչները վաղը (հուլիսի 25-ին) կժամանեն վաշինգտոն՝ առեւտրական գործարքը քննարկելու համար», գրել է Թրամփը: «Ես նրանց համար մտահղացում ունեմ: Թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ ԵՄ-ն վերացնում են բոլոր մաքսերը, արգելքները եւ լրահատկացումները»,- առաջարկել է պետության ղեկավարը:
Նախագահի կարծիքով՝ այդ միջոցները կհանգեցնեն «ազատ շուկայի եւ արդար առեւտրի»: «Հուսով եմ՝ նրանք դա կանեն, մենք պատրաստ ենք, բայց նրանք չեն (դիմի այդ քայլին)»,- վստահություն է հայտնել Թրամփը: ԱՄՆ-ի նախագահը հուլիսի 25-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ: Շատ փորձագետներ այդ հանդիպումը դիտում են որպես վերջին շանս ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ լիամասշտաբ առեւտրական պատերազմի կանխման համար: Ավելի վաղ ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտնել է, որ Թրամփի հետ բանակցություններում Յունկերը մտադիր չէ որեւիցե կոնկրետ առաջարկություն անել փոխադարձ առեւտրի շուրջը:
Նա հիշեցրել է, որ ԵՀ-ի դիրքորոշումը ազատ եւ բաց առետրի սկզբունքի պաշտպանությունն է: Իր հերթին հուլիսի 24-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին լրագրողներին հայտարարել Է, որ նախագահը հանդիպմանը կբարձրացնի աեւտրի եւ ահաբեկչության դեմ պայքարի թեմաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: