«Մենք չենք ընդունի այն, ինչ Ադրբեջանի համար անընդունելի է». Չավուշօղլու

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին։

Նա հայտնել, որ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ և վերջինիս շնորհավորել արտգործնախարար դառնալու առթիվ։

«Ի սկզբանե պայմանավորված հանդիպում չէր, սակայն հանդիպելիս քաղաքավարության և մարդկային տեսանկյունից քայլեր են, որ անհրաժեշտ է անել»,-ասել է Չավուշօղլուն։

Վերջինս ընդգծել է, որ ՀՀ ԱԳ նախարարին շնորհավորելը որևէ կերպ չի փոխում Թուրքիայի վերաբերմունքն ու մոտեցումը Ադրբեջանի «օկուպացված հողերի» հարցում:

«Մեր չափանիշներն այս հարցում հայտնի են։ Այն, ինչ Ադրբեջանը կընդունի, մենք էլ կընդունենք, իսկ այն, ինչ չի ընդունի, Թուրքիան նույնպես չի ընդունի»,-եզրափակել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

TRT haber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031