ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 26-ին բարձրացրեց բազային տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով, այն վերջնականապես սահմանելով 2.25 տոկոս, ինչին անմիջապես արձագանքեցին զարգացող երկրների ֆինանսական շուկաներն ու փոխարժեքները:
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում գրանցվել է թռչնագրիպի H5N6 վիրուսով, որը մահացու վտանգ է ներկայացնում, մարդու վարակվելու առաջին դեպքը:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են շարունակել բանակցությունները:
Պաշտոնական Բեռլինը պարզ դարձրեց, որ Գերմանիայի, ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Թուրքիայի գագաթաժողովը, նվիրված սիրիական Իդլիբի իրավիճակին, կկայանա հոկտեմբերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հարցը:
Հայաստանի 9 մարզերում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրումն ավարտվել է:
Քիչ առաջ Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
«Ադրբեջանի համար սա բարդ ընդունելի տարբերակ է, որովհետև բանակցելով պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի հետ՝ սա արդեն իսկ Արցախի ինքնորոշումը ճանաչելու մի տարր կհանդիսանա, ինչին Ադրբեջանը չի գնա»:
«Այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ»:
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանը «բանակցում են» «Մարիոթ Արմենիա» սրճարանում. 1in.am:
2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատեց Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Երեկ իմացա, որ Ալիևը մի հրաշք անձնավորություն ա». Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին:
Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի ստորագրման հարցի շուրջ հանրաքվեն, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, ճանաչվել է չկայացած:
Բաքվի Խազարի շրջանում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով 13-ամյա դպրոցական է մահացել:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։ Սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց հարցին․ «Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»։
Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողանում հասնել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի երկու խոշոր շրջաններում գտնվող բնակավայրեր, քանի որ ճանապարհներն ավերված են երկրաշարժի պատճառով:
Քաղաքացիական «Պայմանագիր կուսակցության» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրազդանում սպասվող քաղաքապետի ընտրություններում ՔՊ կուսակցության անդամ Սեւակ Միքայելյանն ինքնաառաջադրվել է եւ կուսակցությունը չի պաշտպանելու նրա թեկնածությունը:
Ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը, օրակարգում հայտնվեց ԵԿՄ նոր ղեկավարի ընտրության հարցը։ Նախ շրջանառվեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունը։ ԵԿՄ վարչության անդամ, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանն ասել էր, որ Արամ Սարգսյանն ընդունված է բոլորի կողմից։ Այս ընթացքում, սակայն, շրջանառության մեջ դրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի անունը, և կարծիքներ հնչեցին, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամեն ինչ արվում է, որ ԵԿՄ-ն սպասարկի գործող իշխանության շահերը։
Անկարայի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում Թուրքիայում արգելված «By Lock» բջջային հավելվածն օգտագործելու մեջ մեղադրվող 47 անձանց նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Նրանցից 25-ն արդեն բերման են ենթարկվել:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում միշտ էլ խնդիրներ եղել են, բայց, նրա խոսքով՝ ժամանակին կար մեխանիզմ, որով փորձ էր արվում խնդիրները լուծել. «Այդ մեխանիզմն ընթացիկ գործընթացներն էին Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում: Այդ մեխանիզմն աշխատում էր: Բայց պատկերացնելը, թե կան հարաբերություններ, որտեղ վստահություն կա, այնքան էլ գրագետ չէ»։
Իրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը, չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն աջակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու բոլոր սցենարներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ այս պահին չգիտեն, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որ սցենարն է առաջարկվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Ազատության շքանշանով։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերով նիստերին ներկայանան նաև տեղեկատվություն ունեցող, սակայն հանձնաժողովի գործունեության ընթացքում պաշտոնավարումը դադարեցրած անձինք:
Իրանի հետ բիզնես վարելու՝ ԵՄ-ի կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար, Թեհրանը հույս ունի դրա աշխատանքը գործարկել մինչեւ նոյեմբեր:
«Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող՝ Վլադիմիր Սոլովյովի «Москва. Кремль.Путин» հեղինակային հաղորդման ժամանակ սենսացիոն կադրեր են հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ դուրս եկել նույն վերելակից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: