Բաժիններ՝

Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար

Իրանի հետ բիզնես վարելու՝ ԵՄ-ի կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար, Թեհրանը հույս ունի դրա աշխատանքը գործարկել մինչեւ նոյեմբեր: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան) եւ Իրանը, ամփոփելով ՄԱԿ-ի շրջանակներում կայացած նախարարական հանդիպման արդյունքները, համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ ԵՄ-ն կստեղծի Իրանի հետ հաշվարկների ֆինանսական մեխանիզմ՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները:

«Այժմ եվրոպացիներն աշխատում են այսպես կոչված Հատուկ նշանակության մեխանիզմի (Special purpose vehicle, SPV) վրա: Մանրամասներն առայժմ հասանելի չեն, քանի որ դա շատ դժվարին հարց է: Բայց մտահղացումն այն է, որ ստեղծվի մի մեխանիզմ, որը թույլ կտա Իրանի հետ փոխհաշվարկներ իրականացնել, եւ հնարավոր կլինի շարունակել բիզնեսն Իրանի հետ»,-պատմել է բարձրաստիճան դիվանագետը: Արաքչին պարզաբանել է, որ «դա միայն Իրանի եւ ԵՄ-ի միջեւ գործակցության մեխանիզմ չէ»:

«Երրորդ երկրները նույնպես կարող են այն օգտագործել: Եվ SPV-ի շատ կարեւոր բաղադրիչն է, որ այն նախատեսված է ոչ միայն եվրոպացիների, այլեւ ուրիշ երկրների համար: Մենք հուսով ենք, որ մինչեւ ԱՄՆ-ի երկրորդ ալիքի պատժամիջոցների կիրառումը, այդ մեխանիզմը կարող է հասանելի լինել եւ կսկսի գործել»,-ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս