«Եթե որևէ ուժ կողմ չլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա դրանք չպետք է կազմակերպվեն». Վահրամ Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ըթացքում քննարկել է արտահերթ ընտրությունների հարցը:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե որևէ ուժ կողմ չլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա դրանք չպետք է կազմակերպվեն, որովհետև կազմվելիք խորհրդարանը պետք է արտահայտի բոլոր ուժերի ցանկությունը:

Նրա խոսքով` Հանրապետականը սկսելու է պատրաստվել խորհրդարանական ընտրություններին` դրանք կլինեն արտահերթ, թե հերթական, ցույց կտա բանակցությունների ընթացքը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

https://www.facebook.com/168.am/videos/161835138076688/?t=4

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031