ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիշերով, Շուռա, մթության քողի տակ․․․
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիային C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կադրեր է հրապարակել:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հոկտեմբերի 3-ի առավոտյան սկսել է ժայթքել Սոպուտան հրաբուխը, կղզի, որտեղ անցած շաբաթ տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավելի քան 1,4 հազար մարդու կյանք է խլել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ստեղծված քաղաքական իրավիճակի լուծումը տեսնում է միայն բանակցությունների միջոցով: Այսօր ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ է կատարվել երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հանդիպման ժամանակ:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե խմբակցությունը գործադիրում չունի մասնակցություն, ապա այն ընդդիմություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական նախարարների պաշտոնանկությանը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը 500 հազար դոլար է հատկացրել Վրաստանի կառավարությանն այն քարոզչության դեմ պայքարելու համար, որն իրականացնում են Վրաստանի ոչ բարեկամ երկրները:
Ռուսաստանն Իրանի հետ համագործակցությունը կշարունակի նույնիսկ նոր պատժամիջոցների սահմանման դեպքում:
Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության, թե իբր նախօրեին իր թողած քվեարկության հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել՝ հրապարակում ենք ԱԺ նախագահին ուղղված նրա ԿՈՂՄ քվեարկության վերաբերյալ գրությունը։
«Օրինագիծը դեռևս պետք է քվեարկվեր երեկ ցերեկը: Սակայն մինչ օրինագծի վերջնական ճակատագրի որոշումը վարչապետի կամ մեր խմբակցության առաջարկով հետաձգվեց քվեարկությունը»:
Հայ Հեղափոխական դաշնակցությունն ինքն է ետ կանչել իր նախարարներին՝ նախքան նրանց պաշտոնանկ կաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կուսակցությանը երկրի համար այս վճռորոշ պահին ինձ վստահելու և նախարարի պաշտոնում առաջարկելու համար։
Երեկ ԱԺ-ում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի մոտ մի քանի ժամ տևած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրազեկել է իր ծրագիրը, ընդհանուր կոնսեսնսուս, պայմանավորվածություն չի եղել:
Իրանը եւ Եվրոպան պետք է նախնական պայմանավորվածությունները վերածեն միջուկային գործարքի պահպանման իրական մեխանիզմների:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ եւ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը որպես նվիրատվություն լրացուցիչ 20 մլն դոլար է հատկացրել Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կարիքների համար:
«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակի շուրջ։ Լինելով ժողովրդի մեջ՝ եւս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցություններն ՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար:
Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցության անդամները ձեռնամուխ են եղել թորիների առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնից Թերեզա Մեյին հեռացնելու ժամկետի հարցի քննարկմանը, եթե նա ինքը չհամաձայնվի պաշտոնաթող լինել մինչեւ հաջորդ ընդհանուր ընտրությունները, որոնք պետք է կայանան 2022 թվականից ոչ ուշ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանում վիճակը գնալով վատանում է: Ամենաաներևակայելի սցենարներն արդեն քննարկման առարկա են դառնում: ԱՄՆ տնտեսական սանկցիաներն էլ գնալով ուժեղանում են: Իրանի բնակչությունը շատ հոռետեսական է տրամադրված, հոգեբանակամ ճնշված վիճակում են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը հերքում է, որ երեկ որևէ համաձայնություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ի երեկոյան ընդունել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հրաժարականը:
Կանադայի Ալբերտայի նահանգի Քալգարի քաղաքում շուրջ 270 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել հոկտեմբերի 2-ին երկրի այս արեւմտյան տարածաշրջանում ձյան ռեկորդային տեղումների պատճառով:
«Այդ հանգուցալուծման մի մասը արդեն երեկ տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվեց մայիսի 8-ից ի վեր գոյություն ունեցող կոալիցիոն կառավարությունից, պաշտոններից ազատելով նրանց ներկայացնող նախարարներին, և այսուհետ մնաց մենակ կառավարության մեջ (ինչպես նաև զրկվեց ԱԺ նույնիսկ տեսական աջակցությունից)»։
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը համեմատել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ:
ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Արդեն մի քանի օր շարունակվող ձնատեղումների պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգի Կանդինի շրջանում:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել ԱԺ երեկվա հայտնի քվեարկության վերաբերյալ:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հոկտեմբերի 1-ին կալանել էնախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված կասկածելի ծրար:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ:
Քվորում չլինելու պատճառով քիչ առաջ ԱԺ նիստը հետաձգվեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց պատգամավորներին մի փոքր սպասել: