Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի, բուժվել են 67-ը:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին տվյալները հրապարակվել են հիվանդությունների մոնիտորինգի հատուկ կայքում:
«Հաստատված դեպքերի թիվը 266 է, 67 քաղաքացի առողջացել է, մահացության դեպքերը 3-ն են: Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 872 մարդ»,- ասված է կայքում:
Վրաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի բռնկման պիկը սպասում է ապրիլի երկրորդ կեսին:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն, ինչպես նաև երկրում սահմանվել է կարանտին և պարետային ժամ՝ տեղական ժամանակով երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն: Արգելքներ են մտցվել հասարակական տրանսպորտի աշխատանքում, այդ թվում՝ մետրոյի: Արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաներով 3 հոգուց ավելի մարդ տեղափոխելը: 70 տարեկանից բարձր քաղաքացիներին արգելված է տանից դուրս գալ, եթե չեն գնում մոտակա խանութ կամ դեղատուն: