Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կարանտինի ժամկետը կերկարաձգի մինչև մայիսի 7-ը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը շաբաթվա վերջին կհայտարարարի կարանտինի ժամկետը մինչև մայիսի 7-ը երկարաձգելու մասին:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով «Times»-ին:

Ռաաբն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կարանտինի ռեժիմում փոփոխություններ մտցնելու հետ կապված ակնկալիքներ պետք չէ ունենալ: Դեռ վստահություն չկա, որ իրավիճակն անվտանգ է:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 հազար 329 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 88 հազար 621 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930