Լիլիթ Մակունցը՝ Ալեն Սիմոնյանի լրջության մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի լրջության վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունն իր վերաբերմունքը դրսևորել է՝ նրան ԱԺ փոխնախագահ առաջադրելով ու ընտրելով:

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, թե Ալեն Սիմոնյանին անգամ իր թիմում լուրջ չեն վերաբերվում, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչ վերաբերում է նրան, որ Ալեն Սիմոնյանը դիպուկ, տեղ-տեղ՝ սուր փաստարկներ է հայտնում, որոնց հակափաստարկներ չկան, ապա պետք է ընդունել, որ հակափաստարկներ չկան»,- ասաց Մակունցը:

Նշենք, որ ավելի վաղ էլ Ալեն Սիմոնյանի պաշտպանությամբ հանդես եկան քաղաքական մեծամասնության պատգամավորներ Արփի Դավոյանը, Սոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930