2018թ. դեկտեմբերի 20-ից ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն այսուհետ ղեկավարելու է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը: Նա նաև կգլխավորի Ադրբեջան-Կանադա միջխորհրդարանական աշխատանքային խումբը:
««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիագնոստիկ վիրահատությունից հետո կորոշվի հիմնական վիրահատության ծավալը»: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1215-ով: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը հաղթահարել է 76 հազար 318 մարդ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսել է հետախուզական այն հաշվետվությունները, որոնք ցույց են տալիս, թե կորոնավիրուսը ի հայտ է եկել Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում:
Կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ այն հայտարարությունը, հարցերի շարքը, որ ներկայացրել էր Ֆեյսբուքում Հրաչյա Հակոբյանը, գրվել է այլ տեղ: ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման մասին նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը: Ըստ նրա՝ այդ գրառումը և ընդհանրապես վերջերս գրվող բոլոր տեքստերը, որ կապ ունեն Արթուր Վանեցյանի հետ, գրվում են հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Երբ քաղաքապետի ընտրության ժամանակ Սփյուռքի նախարարության ոմն Անուշ, մոբիլիզացնելով իր չիրացված ողջ մակաբույծ իմպուլսները, սեռապաթոլոգիկ հայհոյանք էր տալիս ինձ ու էդ հայհոյանքը «հավանում» էին իր հպարտ հայհոյակիցները, էդ ժամանակից արդեն Ջինը դանդաղ դուրս էր գալիս շշից։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 7 հազար 933-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 114 հազար 431:
Ուշադրությամբ հետևում ենք մեր կազմակերպությանն անդամակցող «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին և հայտնում ենք մեր անհանգստությունը այդ մասով։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս իր կողմից կառավարվող 15 ընկերությունների, կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության համար՝ աշխատատեղերի քանակով, վճարված հարկերով և ստեղծվող տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությամբ։
«Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, որպես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջինը բարձրաձայնեցի, որ վարչապետի կողմի հայտարարված թվերը հիմնադրամում չեն արտահայտվում. դրանք կամ յուրացվում են, կամ` թերհավաքագրվում. այդ տենդենցը գնալով խորանում էր, որևէ քայլ չէր ձեռնարկվում, իմ շարունակական բարձրաձայնումները նախկինի պես մնում էին` «ձայն բարբառոյ յանապատի»` իշխանություններին համար դառնալով այլևս խիստ անհաճո:
«Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված՝ «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյաններին պատկանող բնակարաններում խուզարկությունների արդյունքում ոչինչ չի առգրավվել». 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:
Կրեմլն անհեթեթություն է համարել լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե կորոնավիրուսը հաղթահարելուց հետո վարչապետ Միխայիլ Միշուստինը կարող է չվերադառնալ աշխատանքի:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ ԽԾԲ-ի արդյունքում ԱԺ-ում հայտնված Հրաչյա Հակոբյանը, այսօր գրառում է կատարել և բացահայտ շանտաժի ենթարկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին..
Դիմում գլխավոր դատախազին` Հրաչյա Հակոբյանի հարց-հայտարարության վերաբերյալ. ՈւՂԻՂ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 308 հազար 901-ը:
Եթե ներքին բոլոր հակասությունները քիչ էին, արտաքին քաղաքականության մեջ խնդիրները կուտակվում են պարզապես աստղաբաշխական արագությամբ։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մտադիր է մայիսի 1-ից փակել բոլոր այգիներն ու լողափերը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ինչպես պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ հնչեցրած մտքերին, այնպես էլ վարչապետի մամուլի քարտուղարի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։
Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու համար դիմումների քանակը մարտին կիսով չափ նվազել է:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում «Հայկական ծխախոտի ոդիսականը» վերտառությամբ գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին տարածված տեղեկությանն առ այն, որ Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակ ծխախոտ տեղափոխել։ Նա մասնավորապես նշել է, որ չգիտի, թե ինչքանով են գործի հետ կապված մամուլում տարածված տեղեկություններն առ այն, որ Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը կապված է մաքսանենգության հետ, բայց Հայաստանի պաշտոնական մարմինների, ինչպես ինքն է նշում, ցայտնոտային հերքումները եկան հաստատելու, որ մի բան այն չէ։
Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն է:
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցությունների շրջանակում արդեն հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի, ԱՀ արտաքին գործերի նախարար և նախագահական ընտրրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ, ինչպես նաև Արցախի նոր խորհրդարան անցած երեք ուժերի հետ` ԱԺԿ, ՀՅԴ, «Միասնական հայրենիք»:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քրեական ենթամշակույթին հարելը քրեականացրած իշխող ուժի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի քրեական էնթամշակույթի հետ ասոցացվող անվանմամբ «Սիցիլիա» ՍՊԸ-ն 2015 թվականին սնանկ է ճանաչվել։
ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը գրել է:
Այսօր երկրում այնպիսի անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, երբ ամենօրյա ռեժիմով ինչ-որ մի էքստրեմալ միջադեպի ականատես ենք դառնում։ Արդեն մի քանի օր է՝ ՀՀ-ում տեղի են ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք շատերն անմիջականորեն կապում են Նիկոլ Փաշինյանի «սամասուդի» կոչերի, երկու տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ։
Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը այցելել էին «Հայելի» ակումբի գրասենյակ և կատարել քրեորեն հետապնդելի մի շարք արարքներ, մասնավորապես՝ խուլիգանություն, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, արդարադատությանը խոչընդոտելը և մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ արդեն սկսվել է քրեադատավարական գործընթաց:
Խաչատրյանների փաստաբանական խումբը հրատապ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Երեկ` ապրիլի 29-ին, Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր՝ քննչական մարմին ներկայանալու համար: Ծանուցագիրը ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն՝ Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։