ՍԴ-ն հետաձգել է Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը
Սահմանադրական դատարանը հետաձգեց նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը։ Ինչպես հայտնի է, նախագահը դիմել էր ՍԴ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելու համար:
ՍԴ աշխատակարգային որոշումով գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունըպետք է մեկնարկեր այսօր:
Սակայն 168.am-ը ՍԴ պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նիստի օրը տեղափոխվել է և կկայանա հունիսի 16-ին։
Որպես հիմնավորում՝ ՍԴ-ն նշում է լրացուցիչ ուսումնասիրություններ անելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ այս նախագծերը խորհրդարանի կողմից ընդունվել էին դեռևս հունվարի 22-ին, սակայն նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝
օրենքներն առերևույթ խնդրահարույց էին համարվել սահմանադրականության տեսանկյունից: