Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մե՞զ: Չէ, ապո, ես գրել էի քեզ: Ու ցավ ապրել մյուս պարկեշտ ու շիտակ լուսավորհայաստանցիների համար: Քաղաքականությունը ստե՞լն է: Թե բա մեզ:
Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«ՀՀ-ում հեղափոխական տրամաբանությունը դեռ զգացնել է տալիս»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ծավալվող երևանյան իրադարձություններին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ երեկվանից իրենց վերաբերյալ արվող բոլոր գրառումները, այդ թվում՝ Միքայել Մինասյանի գրառումը, հարցազրույցները, ուղղորդվում են ԼՀԿ-ի նկատմամբ հասցեագրված վիրավորանքներով:
Ռուսաստանում հունիսի 25-ից կկարողանան քվեարկել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչների համար այսօրվանից հասանելի է նաև էլեկտրոնային հեռավար քվեարկության համակարգը՝ հետևելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) օրացուցային ծրագրին:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը: Հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ԲԴԽ հրավիրելու վերաբերյալ Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդություն ներկայացրեց, որը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո Խորհուրդը […]
««Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումում մեկ կետով էր հակասահմանադրականությունը վիճարկվում, մենք առնվազն 3 կետ էլ պետք է ավելացնենք այդ դիմումին, նոր դիմում է կազմվելու, և, բնականաբար, մեր գործընկերները եթե պահպանեն իրենց ստորագրությունները, երկու խմբակցությունների ստորագրությունները կմիանան, և նոր դիմում կգնա ՍԴ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Արամ Վարդևանյանը դեռ ուսանողական տարիներից սիրում էր գնդակը նետել իմ դաշտը, բայց այդ գնդակը երբ նետում էր, դա լավ արդյունք չէր ունենում: Նա իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է, բայց ես խնդրում եմ պարոն Վարդևանյանին, որ իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից դիմումը հետ վերցնելը չի ենթադրում, որ գործի քննությունը չի կայանալու հուլիսի 7-ին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 560 հազարից:
«Ռուսաստանը նախկին սխալներից դասեր է քաղում»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ն աջակցո՞ւմ է հայաստանյան ընդդիմությանը։
«Լսեցինք հայտարարությունը, բայց փաստաբանները չպատասխանեցին այն հարցին՝ արդյոք ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը՝ այդ գործի ՍԴ-ում քննության հետ: Այդ գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է դիմել այդ հարցով, և ՍԴ-ն դատարանի և պաշտպանական կողմի հիման վրա է քննություն նշանակել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը:
«Չկա’ էլ այդ շահարկումը»,- ընդգծեց փաստաբանը՝ շարունակելով, որ այսօր ունենք իրավիճակ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը, ասում էին, թե կատարված ամբողջ գործընթացը հակասահմանադրական էր, բայց մենք հիմա դիմում չենք ներկայացնում:
Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ… պարզ հարց, որն ունի պարզ պատասխան ու նույնքան պարզ իրադարձությունների հաջորդականություն: Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին իսկույն հաջորդեցին ցածրորակ մասկի շոուն, քրեական շինծու գործերը, անձեռնմխելիությունից զրկելու ափալ-թափալ գործընթացը, շանտաժն ու քաղաքական հետապնդումները…Ահա, շատ հակիրճ, թե ինչի եք ընդունակ դուք, ինչի է ընդունակ ձեր իշխանությունը՝ երերացող ու տակից փախչող աթոռն ամեն գնով պահելու համար: Այդուհանդերձ, որքան էլ ձեր ուղեղը մթագնած լինի, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել մենք խորհրդարանում տեղ ունե՞նք, թե՞ ոչ, առավել ևս փողոցից եկածները:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ցանկացած քաղաքական ուժի ու քաղաքական գործչի կյանքում լինում են բեկումնային, շրջադարձային պահեր, որոնցում կայացված այս կամ այն որոշումը ճակատագրական է դառնում տվյալ ուժի ու գործչի համար։
Սիրով հայտնում ենք, որ ԱԺ-ում մեր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը լիազորվել է կուսակցության կողմից ստորագրել ձևաթուղթը, և հիմա տեղի է ունենում այդ գործընթացը, որից հետո մնում է միայն Ձերը։ Ժողովրդի ընդդիմադիր հատվածը Ձեզ է սպասում և հույսով է, որ կմնաք Ձեր խոսքի տերը ու չեք խաբի։
Իրանում կորոնավիրուսի հունիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 595-ով՝ ընդհանուրը դառնալով 215 հազար 096:
«Եթե այս դիմումով ՍԴ-ն կասեցնի հուլիսի 7-ի քննությունը, մենք կդիմենք ՍԴ: Չկա գործ՝ չկա հայց ներկայացնելու խոչընդոտ: Բայց եթե պարզվի, որ երբ ասում են՝ դիմումը հետ ենքվերցնում, իրականում դա ոչ թե արել է Քոչարյանի փաստաբանական թիմը, այլ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա է սա քննվում և չի կարող վարույթը կարճվել, բնականաբար, դա բան չի փոխում, որովհետև այսպես, թե այնպես հուլիսի 7-ին այդ քննությունը կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն աննախադեպը դարձյալ հիստերիկ ցնցումների մեջ է: ԱԺ ամբիոնը ճղճղոցի հարթակ դարձրած ոչ բարով վարչապետն այդպես էլ չգիտակցեց, որ երկրի ղեկավար է, ոչ թե ամբոխավար, որ պետք է պայքարել վտանգների՝ առողջապահական, տնտեսական եւ սոցիալական կոլապսի դեմ, ոչ թե ճղճղալ, եւ պետությունը տանել քաղաքացիական բախումների:
«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։ Միգուցե իրենց երդումներով նամակ գրող մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով՝ չեմ բացառում, կարող է սով սկսվել, բայց ՀՀ-ում սով չի եղել և չի կարող լինել»,- Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ երեք ամիս հետո Հայաստանում սով է սկսվելու:
Հաշվի առնելով, որ երկու օր առաջ ընդունվեց սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթը, որի մասին խորհրդարանական երկու խմբակցություն հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, թե ամբողջությամբ ապօրինի փաթեթ է և չի համապատասխանում սահմանադրությանը, սակայն խմբակցություններից մեկը պառլամենտի իրավունքները պաշտպանելու և պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը, ուստի այսօր փաստաբաններն իրենց պաշտպանյալի հետ վերջնական քննարկել են և որոշում են ընդունել հրաժարվել ներկայացրած դիմումից: Սահմանադրական դատարանի բակում տեղի ունեցած լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Լատվիայում 5 օր շարունակ չեն արձանագրվում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այլևս չկա, քաղաքական դաշտում տեղ չի ունենալու. «Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի՛ ծավալելու»:
2019 թվականի բյուջեի կատարողականն ԱԺ-ն ընդունեց միան «Իմ քայլի» կողմ ձայներով
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը ՍԴ բակում. ՈւՂԻՂ
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին:
ԱՄՆ-ում կրկին կտրուկ սրվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: