Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետևանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված և թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների և հոսանքների ազդեցությունը։ Իրական մահերը և իրական դժվարությունները հասարակություններին ստիպելու են մտածել։
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը փոքր երկիր է, այստեղ բոլորը բոլորին եթե ոչ անձամբ, երկրորդ կամ երրորդ անձերի շնորհիվ հաստատ ճանաչում են, ընկեր են, սանիկ, համակուրսեցի, քավոր–սանիկ եւ այլն: Ոնց էլ լինի մի օր իրար կհանդիպեն Նիկոլը եւ մյուսները, ՍԴ ինքնահռչակ Վահեն եւ մյուսները, քպները եւ բհկները, էդմոնները եւ մենք, մի խոսքով, հիմա հարց՝ ինչո՞ւ է Նիկոլը բոլորին այսպես լարում իր դեմ, էդ ինչ առյուծի կաթ է կերել, որ մարդկային ամեն ինչ փորձում է ոչնչացնել։
ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում են Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորրա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
«Հանրապետության նախագահին իր անգործությունը չի ազատելու պատասխանատվությունից». Ռոբերտ Հայրապետյան
Անդրադառնալով ՀՀ նախագահին նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելուն և այն ԱԺ նախագահին վերապահելուն, Արա Ղազարյանն ընդգծեց՝ երբ չորս տարի առաջ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված քննարկումներ էին իրականացվում, բազմիցս ասել են, որ ՀՀ նախագահը պետք է արբիտր հանդիսանա համապետական նշանակության կարևոր խնդիրների վերաբերյալ։
«Ազգային ժողովն ու կառավարությունը մատաղացուներ են։ Փաշինյանին ժողովուրդը պատժելու է». Ռուբեն Հակոբյան
«Ես այն մարդկանցից եմ, որոնք համարում են, որ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է». այսօր Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա նշեց, որ այսօր կարևոր օր է, և դա է պատճառը, որ հարկ է համարել ֆիզիկապես լինել ՍԴ-ի դիմաց:
«Եթե ինչ-որ մարդիկ կարծում են՝ կարող են որոշել ԱԺ կազմը, ապա դա իրենց համար լուրջ խնդիր է լինելու». Արա Սահակյան
«Եկել եմ ականատեսը լինելու այն զարգացումների, որոնք սպասվում են այսօր այստեղ և նաև առաջիկա օրերին, որովհետև բոլորդ տեղյակ եք, որ Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության կողմից տեղի է ունեցել Սահմանադրական հեղաշրջում, և Սահմանադրական հեղաշրջման հետևանքով որոշում է կայացվել, որ ՍԴ երեք դատավորներ պետք է պաշտոնանկ արվեն, ինչպես նաև Հրայր Թովմասյանը պետք է լքի ՍԴ նախագի պաշտոնը»,- Սահմանադրական դատարանի առջևից իր ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իսկապես պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Կարծում եմ՝ ՍԴ-ն այն մարմինն էր, որ իսկապես մարդավարի կարողացավ պայքարել իշխող ուժի դեմ. իշխող ուժ ասելով` պետք է հասկանանք մեկ հոգու: Այսօր մենք պետք է վարձահատույց լինեինք, որովհետև իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ ցինիկորեն հարձակվել է ՍԴ-ի վրա և որևէ օրենք չի ճանաչում»,- Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև երկրում խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ՝ հաշվի առնելով քաղաքակիրթ հասարակության համար խոշտանգման հանրային բարձր վտանգավորությունը և միջազգայնորեն սահմանված խոշտանգման բացարձակ արգելքը։
«Ես այսօր տեղեկություն ստացա, որ լինելու է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Սահմանադրական դատարանի (ՍԴ), և դրա համար եկա այստեղ: Ռուսերեն հայտնի արտահայտություն կա՝ «против лома нет приема»: Այն, ինչ կատարվեց ՍԴ-ի հետ Հայաստանում, հենց դրա մասին էր խոսում: Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին»,- այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Չի ՛ կարելի խաղեր թույլ տալ պետության հետ». Արա Սահակյան
«Կա Վահե Գրիգորյան անուն ազգանունով դասալիք և ձրիակեր, որն ուտում է ձեր փողերը». Արա Սահակյան
«Հանրաքվեն դեռևս ուժի մեջ է, այն կայանալու պոտենցիալ ունի». իրավաբան
«Հակասահմանադրական պրոցես է սկսվել արդեն վաղուց, և այդ պրոցեսը շարունակվում է». ՍԴ-ի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական չեղարկված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ «Ոչ»-ի ճամբարից հանդես եկող իրավապաշտպան Արմեն Գալստյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե տեղի ունեցող գործընթացները հակաիրավական են, ապա արդյոք հետագայում կարո՞ղ է Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած 89 պատգամավորներին պատասխանատվություն սպառնալ:
ՀՀ ԱԺ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն կրում: ՀՀ իշխանությունը ամեն անգամ փորձում է, կարկատաններ հորինելով, բարեփոխել անբարեփոխելին, պահով պայմանավորված կետային շտկումներ կատարել: Նմանօրինակ կարկատանները հետագայում էլ ավելի մեծ խնդիրների են հանգեցնելու թե՛ իրագործման ձևի, թե՛ բովանդակության առումով:
Բրյուսելում պաշտոնյաները քննարկում են, թե որ երկրներին է թույլատրվելու մուտք գործել ԵՄ տարածք հուլիսի 1-ից, երբ նախատեսվում է բացել դաշինքի միջազգային արտաքին սահմանները։ Ինչպես Euronews-ին ասել են ԵՄ անանուն պաշտոնյաները, երկու ցուցակ կա՝ մեկն այն երկրներն են, որոնց կթույլատրվի, մյուսը՝ արգելված երկրների ցանկը։
«Մենք գնում ենք դեպի պետական կառույցների կործանման. դա բերելու է պետության կործանման». Ավետիք Իշխանյան:
ՍԴ-ն վարույթ կընդունի՞ պատգամավորների դիմումը. ՈւՂԻՂ:
2020 թվականի հունիսի 25-ին ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ներգրավվել է որպես մեղադրյալ իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործընթաց կազմակերպելու համար:
Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, որը հայտնի է Տուգո մականվամբ, պատրաստվում է արտագաղթել Եվրոպա, ավելի կոնկրետ` Հունաստան:
Հավանաբար շատերն են զարմանում, թե ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան աշխատած, արքայազնի հետ բարեկամացած, համաշխարհային մակարդակի բիզնեսների մասին էլ չասած, ալամ աշխարհ տեսած եւ, ի վերջո, տիեզերք թռչելու ցանկություն ունեցող Արմեն Սարգսյանը ինչու է եկել Հայաստան ու «սիմվոլիկ» նախագահ դարձել։
Ըստ «Իրավունքի» տեղեկությունների` «Բեւեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Արթուր Վարդանյանը երեկ ինքնակամ գնացել էր ԱԱԾ: Խնդիրն այն է, որ «Բեւեռների միացում» նախաձեռնության նորաբաց գրասենյակը կարծես թե հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում:
Տեղեկություն ունենք, որ Ձեր վարորդի գործը, որով Դուք որպես վկա եք ներգրավված, սկսել է նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը Հայկ Մարությանի ընկերն է, բայց ինչո՞ւ նրա ժամանակ չկատարվեց այդ պատվերը՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին։
Վերջերս մենք հրապարակում ունեցանք «Քաղպայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան գաղտնի չաթերի ու այնտեղ քննարկվող թեմաների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, եւ չի բացառվում, որ որոշ դատավորների լիազորություններ կասեցվեն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական արշավին է միացել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։