Թուրքիայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կառույց։ Չնայած նշվում է, որ այն գործելու է Կառավարությունից անկախ, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառույցին աշխատանքի անցնելու ցուցումներ է տվել և կոչ արել աշխատանքներն արագացնել և այն հասցնել ավարտուն տեսքի։
Զբոսաշրջիկները կարող են ամբողջովին անվճար հանգստանալ իտալական Մոլիզե շրջանում, որը գտնվում է Հռոմից երկու ժամ հեռավորության վրա:
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ՝ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով:
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցնում է սահմանագիծը»:
ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը, ինչպես նաև ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն մրցունակ երկրների ցանկում։
Իսպանիայի կառավարությունը նախատեսում է փող հատկացնել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են իրենց հին ավտոմեքենան փոխարինել նորով:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձակուրդ մեկնելուց առաջ իրեն փոխարինելու պարտականությունը դրել է ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը կովկասագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն է։
Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին ։
Այդ պահից սկսած Հայաստանի իշխանությունները իրենք իրենց դրեցին օրենքից դուրս: Այդ պահից սկսած Հայաստանը զրկվեց օրինական իշխանություններից:
«Ժողովուրդն ինչպես այս իշխանություններին բերել է իշխանության, թող այնպես էլ այս ստերին և ամեն ինչին դիմանա: Մենք հիմա ապրում ենք ստերի մեջ, ինչ-որ մի բան կա՞, որ նորմալ է: Բոլորը ստում են: Վերջերս լսեցի, որ ամբիոնից ասում են՝ տնտեսական անկում չկա, ամեն ինչ նորմալ է. ո՞ւմ են էշի տեղ դնում, խելացի մարդը հո հասկանո՞ւմ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:
Ավելին, իր հարցազրույցի ընթացքում պարոն Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է այն իրավական խնդիրները, որոնք առաջացել են «սահմանադրական փոփոխությունները» ընդունելու կապակցությամբ, և որոնք վերջին երկու օրվա ընթացքում մատնանշվում էին տարբեր մասնագետների կողմից:
Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ԼՀԿ-ի կողմից ԲՀԿ նախաձեռնած ստորագրությանը չմասնակցելը, իսկ հետո ԲՀԿ 26 ստորագրությունները ՍԴ ներկայացնելը ԼՀԿ-ի կողմից քննադատելը ցույց տվեց, որ ԼՀԿ-ն այս իշխանության պարագայում նույնն էր, ինչ Արթուր Բաղդասարյանը նախորդ իշխանությունների ժամանակ:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» շարքի 11-րդ՝ վերջին տեսանյութը:
«Ես նաև կարծում եմ, որ պետք չէ համարել, որ Փաշինյանն ու Ալիևը հակառակորդներ են, նրանք գործընկերներ են, և ՀՀ իշխանությունների թուլացած պահին Ադրբեջանը աջակցեց՝ չհարձակվելով։ Նա չխանգարեց Փաշինյանին, այլ աջակցեց։ Սա էական հանգամանք է։ Իսկ ամենամեծ վտանգը Ալիևի համար Ղարաբաղյան կլանն է եղել, ղարաբաղցիները։ Երևանցիները, նկատի ունեմ Փաշինյանին, ավելի փափուկ են, երբեք Ալիևի դեմ չեն խոսում, սրանով է պայմանավորված այս երևույթը, զարմանալ պետք չէ»,- ասաց Տարասովը։
Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 հազար 792-ի:
Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:
Պորտուգալիայիում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 323 նոր դեպք է հաստատվել:
Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունները, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը և Բուքիքիոյի երեկվա նամակը:
Վեց միգրանտ զոհվել և 93-ը փրկվել է Լիբիայի ափերին՝ փորձելով անցնել Միջերկրական ծովը:
«Ըստ էության, հիմնականում տեխնիկական հարցերի մասին բավականին երկար խոսեցինք, ես առաջարկեցի, որ այս «զրույցը» ձայնագրվի բջջային հեռախոսով: Իրենք նաև երևի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին կառավարության 2019 թ․ ապրիլի ինչ-որ մի օրենք, որտեղ նշված չի, որ արգելվում է, բայց նշված է, թե ով կարող է ձայնագրել»,- ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրած օրենքը դատավարական պրոցեսին է վերաբերում:
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Նա ինքնամեկուսացվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշում կայացրեց:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ:
Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է:
«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ենթադրենք՝ հիմա իրեն պետք է վարչական ակտ, որ իր լիազորությունները դադարել են: Յուրաքանչյուրի աշխատանքից դուրս գալիս հրաման է լինում, որը գործատուն ձևակերպում է օրենքի հիման վրա: Հիմա ինքն ասում է՝ այդ հրամանը տվեք ինձ, ո՞վ պետք է այդ հրամանը տա և ինչի՞ հիման վրա՝ հրամանը հո չե՞ն ձևակերպելու Սահմանադրության հիման վրա: Ասենք՝ եթե Ձեր գործատուն Ձեզ աշխատանքից ազատի՝ հո Սահմանադրությունը չի՞ վկայակոչելու, վկայակոչելու է Աշխատանքային օրենսգիրքը, ձեր կարգապահական նորմերը, և այլն: Հիմա՝ նա էլ ասում է՝ լավ, ցույց տվեք ինձ՝ ո՞ր ակտի, ո՞ր օրենքի, ո՞ր դրույթի հիման վրա եք ազատում, հո չե՞ք նշելու Սահմանադրությունը: