«Այսօր վերջնաժամկետն է. եթե այդ արշավը հենց հիմա չդադարեց, բնականաբար, այն ունենալու է իր հետևանքները». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ երեկվանից իրենց վերաբերյալ արվող բոլոր գրառումները, այդ թվում՝ Միքայել Մինասյանի գրառումը, հարցազրույցները, ուղղորդվում են ԼՀԿ-ի նկատմամբ հասցեագրված վիրավորանքներով:

«Ունենալով պետական մտածողություն, հարգելով պետական ինստիտուտները, հարգելով յուրաքանչյուրի ընտանիքը, երբեք Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ նրա ընտանիքի վերաբերյալ որևէ վիրավորական խոսք չենք ասել, երբեք Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի վերաբերյալ որևէ վիրավորական խոսք չենք ասել, երբեք Սերժ Սարգսյանի կամ նրա ընտանիքի վերաբերյալ որևէ վիրավորական խոսք չենք ասել: Եվ հիմա ես ուզում եմ ասել, որ այսօր վերջնաժամկետն է. եթե այդ արշավը հենց հիմա չդադարեց, բնականաբար, այն ունենալու է իր հետևանքները: Որևէ մեկին վիրավորած չկանք, վիրավորելու, ընտանիքներ մտնելու, ընտանիքի անդամներին վիրավորելու նպատակ չունենք: Ոչ մեկի ոչ աղջկան, ոչ տղային, ոչ փեսային, ոչ հորը, ոչ մորը, ոչ տատին, ոչ էլ պապին: Այնպես չէ, որ այդ արշավը մեզ վնասում է, ով մեզ ինչ ասում է՝ ինքն իրեն է հայհոյում, բայց ուզում եմ բոլորին հանդարտեցնել և բերել նորմալ քաղաքական դաշտ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս