COVID-19. Բրազիլիայում մահերի թիվը 53 հազարից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 560 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 485 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 200 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 463 հազար 438 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 124 հազար 294 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 մլիոն 193 հազար 609-ի, մահերինը՝ 53 հազար 895-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 613 հազար 994 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 113 նոր դեպք, ինչը ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 8 հազար 605 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 474 հազար 587-ի, մահերինը՝ 14 հազար 915-ի:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 306 հազար 862 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 081: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 294 հազար 166 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 327: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 264 հազար 689-ի, մահերինը՝ 8 հազար 586-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 254 հազար 416 է, մահերինը՝ 4 հազար 731: Իտալիայում առկա է 239 հազար 410 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 600-ից ավելի: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 215 հազար 096 է, մահերինը՝ 10 հազար 130:
Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 14-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 191 հազար 657 է, մահերինը՝ 5 հազար 025:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 21-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 19-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 449, որից ապաքինվել է 78 հազար 443-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 917-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 167 հազար 267 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 91 հազար 838, մահերինը՝ 106: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 59 հազար 561 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 450 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 46 հազար 563 է, մահացածներինը՝ 308: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 42 հազար 788-ի, մահացածներինը՝ 339-ի: Իրաքում գրանցվել 36 հազար 702 վարակվածության, 1 330՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1644 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 33: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 242-ի: Մահացել է 7 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: