«Եթե այս դիմումով ՍԴ-ն կասեցնի հուլիսի 7-ի քննությունը, մենք կդիմենք ՍԴ». Դավիթ Խաժակյան

«Եթե այս դիմումով ՍԴ-ն կասեցնի հուլիսի 7-ի քննությունը, մենք կդիմենք ՍԴ: Չկա գործ՝ չկա հայց ներկայացնելու խոչընդոտ: Բայց եթե պարզվի, որ երբ ասում են՝ դիմումը հետ ենքվերցնում, իրականում դա ոչ թե արել է Քոչարյանի փաստաբանական թիմը, այլ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա է սա քննվում և չի կարող վարույթը կարճվել, բնականաբար, դա բան չի փոխում, որովհետև այսպես, թե այնպես հուլիսի 7-ին այդ քննությունը կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Երբ հիմա ֆեյսբուքում տարածվում է, որ վերջ, ամսի 7-ին էլ քննություն չի լինելու, դա միանշանակ այդպես չէ: Այն պահից, երբ ՍԴ-ն կկասեցնի այդ քննությունը, անմիջապես մենք պատրաստ ենք այդ դիմումը մուտք անել»:

Տեսանյութեր

Լրահոս