Երբ ՀՀ-ում ՍԴ ռոտացիան ավարտվի, կստացվի, որ նախորդների ժառանգության դեմ պայքարի ռեսուրսը կավարտվի, և կբացվի խնդիրների մեկ այլ խումբ․ Սերգեյ Մարկեդոնով

«ՀՀ-ում հեղափոխական տրամաբանությունը դեռ զգացնել է տալիս»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ծավալվող երևանյան իրադարձություններին։

Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ իշխանությունը փորձում է այնպես անել, որ իշխանության բոլոր մարմինները հնարավորինս միատարր լինեն՝ խոսքը և օրենսդիր, և գործադիր, և դատական իշխանության մասին է, քանի որ Կառավարության տեսանկյունից, քանի որ ՍԴ կորպուսը ձևավորված է եղել նախկին ղեկավարների օրոք, դա քաղաքականացված է, անկախ չէ և խոչընդոտում է բարեփոխումների գործընթացին։

«Այդ պատճառաբանությունների համաձայն, եթե բարեփոխումներ իրականացվեն, և փոխվի այդ համակարգը, ապա իշխանությունը միատարր կլինի, բարեփոխումներն էլ՝ արդյունավետ։ Այստեղ կարելի է սա վիճարկել, թե ի՞նչ նպատակ է դրվում։ Եթե խոսքը միայն կառավարելիության մասին է, ապա երևի թե Կառավարության պատճառաբանություններում կա իմաստ»,- ասաց Մարկեդոնովը։

Սակայն նա հակված է կարծել, որ Հայաստանում դեռ հեղափոխական տրամաբանությունը զգացնել է տալիս։

«Եկեք պատկերացնենք, որ ՍԴ ռոտացիան ավարտվեց, ստացվում է, որ նախորդների ժառանգության դեմ պայքարի ռեսուրսն ավարտվում է, ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, Սարգսյանը Քոչարյանի հետ ունեն սահմանափակումներ, քանի որ կան քրեական հետապնդումներ, կտեսնենք, թե ինչպես նրանք կդրսևորվեն, դատական իշխանությունը սաբոտաժների չի դիմում, հարց է առաջանում՝ ընկերներ, անցյալի հետ ամեն բան ավարտված է, պետք է դնենք հարց՝ որքանով ներկան ունի նշանակություն, և ինչ ունենք ներկայումս։ Կա որոշակի դիլեմա՝ փակելով խնդիրների մի խումբը, բացվելու է մեկ այլ խումբը»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը։

Տեսանյութեր

Լրահոս