Զբոսաշրջիկներին առաջարկում են անվճար հանգստանալ Իտալիայում

Զբոսաշրջիկները կարող են ամբողջովին անվճար հանգստանալ իտալական Մոլիզե շրջանում, որը գտնվում է Հռոմից երկու ժամ հեռավորության վրա: Զբոսաշրջիկները կարող են մեկ շաբաթ անցկացնել մի քանի ննջասենյակներով դատարկ տներում և վիլլաներում, գրում է The Sun-ը:

Տեղական իշխանությունները Մոլիզեում սկսում են Regalati il Molise արշավը (Նվիրիր քեզ Մոլիզե): Նախաձեռնության շրջանակներում զբոսաշրջիկներին կառաջարկվի 40 անվճար ուղևորություն՝ հուլիսի 4-ից հոկտեմբերի 3-ը:

Հաջողակներից մեկը լինելու համար պետք է լրացնել հատուկ դիմում, որն իտալերենով է և նշել արձակուրդը Մոլիզեում անցկացնելու ցանկության պատճառները:

Կարդացեք նաև

«Սրանք գեղեցիկ, բայց լքված գյուղեր են, որոնք չունեն տուրիստական կացարաններ: Հետևաբար, մենք մտածեցինք՝ ինչպե՞ս կարող ենք մարդկանց խրախուսել գալ այստեղ դժվարին պահերին, երբ զբոսաշրջությունը ռեկորդային ցածր մակարդակում է»,- ասել է տեղի բնակիչ Էնցո Լուոնգոն:

Նա ավելացրել է, որ շրջակայքում միայն 305 հազար բնակիչ է ապրում, և շատ մարդիկ տեղափոխվել են այլ՝ «ավելի հարուստ» շրջաններ, և նրանց տները դատարկ են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930